Բելառուսը արգելում է Հռոմեական հոգևոր հոր մուտքը: — ARUSHANYAN TV
  • Сб. Дек 5th, 2020

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Բելառուսը արգելում է Հռոմեական հոգևոր հոր մուտքը:

Сен 2, 2020

Բելառուսի կաթոլիկ եպիսկոպոսները կարծում են, որ իրավիճակը հանրապետությունում Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդի՝ Մինսկի և Մոգիլևի մետրոպոլիտ Թադեուշ Կոնդրուսևիչի կողմից «անհանգստացնող թյուրիմացություն է», որը շուտով կկարգավորվի, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։

Ավելի վաղ Բելառուսում ՌՇԿ-ն հաղորդել էր, որ հանրապետության քաղաքացի հանդիսացող Կոնդրուսևիչին առանց բացատրության թույլ չեն տվել արտասահմանյան ուղևորությունից տուն դառնալ: Կոնդրուսևիչը վերադառնում էր Լեհաստանից, որտեղ նա պատարագներ էր մատուցում:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Կոնդրուսևիչը ներառվել է Ռուսաստանի Դաշնություն և Բելառուս մուտքն արգելվածների ընդհանուր ցուցակում: Նախագահի խոսքով, բելառուս կաթոլիկների ղեկավարը որոշակի առաջադրանքներ է ստացել Լեհաստանում:

«Ռիա Նովոստի»-ին պետական սահմանային կոմիտեից ասել են, որ իրենք չեն մեկնաբանում այս իրավիճակը:

«Բելառուսում կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովը հույս է հայտնում, որ արքեպիսկոպոս Թադեուշ Կոնդրուսևիչի Բելառուս մուտքի արգելը միայն անհանգստացնող թյուրիմացություն է, որը կլուծվի շատ շուտով, և որ նման դեպքեր ապագայում չեն լինի»,- ասված է տարածված հաղորդագրությունում։

Նյութի աղբյուրը՝ panorama.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 90 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *