Փաշինյանն այլևս որևէ սատարող չունի, նրա քայլերը նման են խեղդվողի վերջին ճիգերին․ այս իշխանության ամեն վայրկյանն ավելի է խորացնում ճգնաժամը. Հասմիկ Պապյան (Video) — ARUSHANYAN TV
  • Пт. Янв 15th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Փաշինյանն այլևս որևէ սատարող չունի, նրա քայլերը նման են խեղդվողի վերջին ճիգերին․ այս իշխանության ամեն վայրկյանն ավելի է խորացնում ճգնաժամը. Հասմիկ Պապյան (Video)

Tert.am-ը գրում է.

Լռելը, սպասելը, համբերելը, չբարձրաձայնելը, պաշտպանողական դիրք գրավելն ազգային նկարագիր է դարձել, կարծում էի՝ իմ փոխարեն մեր զինվորները խոսում և գործում են, հիմա տեսնում եմ, որ ինչ-որ մեկը պիտի խոսի, քաղաքացիական դիրքորոշում հայտնելը շատ կարևոր է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը:

«Երկիրը խարխլվել է, մեր աչքի առաջ փլուզվում է։ Նոյեմբերի 10-ին ստացած կաթվածից պիտի փորձենք դուրս գալ, հիմա դժվարությամբ ենք ապրում, շնչում։ Այսքան տարվա ընթացքում չեմ հիշում մի դեպք, որ խոչընդոտն այսքան անհաղթահարելի լիներ, հույսը գրեթե մարել է։ Փաշինյանի քայլերը նման են խեղդվողի վերջին ճիգերին, նա արդեն երկար ժամանակ է՝ չի տիրապետում իրավիճակին, չգիտեմ՝ իրեն ինչ են զեկուցում։ Նրա խուճապահար վիճակը, մեղավորների փնտրտուքը չի օգնելու, որքան շուտ փորձի հետքայլ անել, այնքան լավ»,- ասել է արվեստագետը:

Ըստ Պապյանի՝ Փաշինյանի ինքնարդարացումներն ավելի են խճճում սեփական վիճակը, եթե նա անմիջապես հեռանար, բոլորի համար ավելի դյուրին կլիներ, բայց պարտությունից արդեն երեք շաբաթ է անցել, և մենք որևէ հարցում առաջխաղացում չունենք. «Տարածքները չպետք է հանձնվեին, մինչև մեր գերիներին չստանայինք։ Պատերազմի ժամանակ ոչ մի նավթահոր չխոցեցինք, կործանիչ հարված չհասցրինք, կարծում էինք՝ համաշխարհային հանրությունը մեզ կպարսավի։ Պետք է վեր կենալ, բողոքի ձայն բարձրացնել, մինչդեռ շատերը խուսափում են կոնկրետ քայլեր անելուց, որ վիճակը չվատթարանա։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է մեր ժողովուրդն այսպիսի զգուշավորություն ցուցաբերում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 215 - Today Page Visits: 2