Խնայեք ձեր մայրիկին. մի՛ արտաբերեք այս խոսքերը և մի՛ կոտրեք նրա սիրտը — ARUSHANYAN TV
  • Сб. Ноя 28th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Խնայեք ձեր մայրիկին. մի՛ արտաբերեք այս խոսքերը և մի՛ կոտրեք նրա սիրտը

Сен 2, 2020

Ժամանակը բոլորովին էլ բարեհաճ չէ և վաղ թե ուշ խլում է մեզանից մեր հարազատներին, այդ թվում՝ և մեզ համար ամենաթանկ ու հարազատ մարդուն՝ մորը: Չնայած բոլորս շատ լավ գիտենք մեր մայրերի անգնահատելի նվիրվածության մասին, բայց մեզանից քչերն են, որ քնքուշ խոսքեր են ասում նրան, քանի դեռ նա մեր կողքին է:

Երբեմն մենք նույնիսկ դաժան ենք մեր արտահայտությունների մեջ ու չենք նկատում, թե ինչպես են մեր խոսքերը խոցում մեզ համար ամենասիրելի մարդու սիրտը: Առաջարկում ենք խուսափել մայրիկին ուղղված այս և նման արտահայտություններից:

 

1. Ես ժամանակ չունեմ

Ձեր մայրը ողջ կյանքում աշխատել է, հոգ է տարել ձեր մասին, երբեմն ուժասպառ լինելու աստիճան հոգնել է, բայց երբեք ձեր խնդրանքին նման արտահայտությամբ չի պատասխանել. մտածեք դրա մասին…

2. Ես քեզ ատում եմ

Իսկ նա ձեզ սիրում է, ինչպիսին էլ որ դուք լինեք:

3. Ես դա չեմ ուտի

Այդ դեպքում բարի եղիր ինքդ պատրաստել քո ընթրիքը:

4. Այդ դու ես ինձ այսպիսին մեծացրել

Հնարավոր է, որ ձեր դաստիարակության հարցում մայրիկը սխալներ է թույլ տվել, բայց չէ՞ որ նա միայն ձեզ համար ամենալավն է ցանկացել:

5. Դու երբեք չես սիրել հայրիկին

Եթե չսիրեր ձեր հայրիկին, դուք լույս աշխարհ չէիք գա:

6. Հայրիկը ճիշտ է արել, որ քեզ լքել է

Դա ամենասարսափելի արտահայտությունն է. չէ՞ որ ձեր հոր հեռանալուց հետո նա ջանք չի խնայել միայնակ մեծացնելու ձեզ:

7. Դու, միևնույնն է, չես հասկանա

Մայրիկը միշտ էլ կփորձի ձեզ հասկանալ, նույնիսկ արդարացնել:

8. Դու շատ քիչ ես կարդում

Իսկ գիտե՞ս, թե նա քանի հայտարարություն է կարդացել, որ ձեզ համար գտնի այս հարմարավետ բնակարանը, քանի խոհարարական բաղադրատոմս է կարդացել, որ համեղ կերակուրներ պատրաստի քեզ համար…

9. Դու կրթված չես, նույնիսկ ինստիտուտ չես ավարտել…

Փոխարենը ձեր մայրը կյանքի այնպիսի դպրոց է ավարտել, որի մասին դուք նույնիսկ չեք կարող երազել:

10. Ներիր, ես չեմ այցելի քեզ քո ծննդյան օրը…

Ցանկացած մայր ինքնամոռաց նվիրումով է մեծացնում իր երեխային, իսկ երբ նա չափահաս է դառնում և սկսում ինքնուրույն կյանքով ապրել, միևնույնն է, մայրը միշտ էլ սրտի թրթիռով է սպասում նրան:

11. Ես չեմ զանգել, որովհետև շատ զբաղված եմ եղել

Իսկ մայրիկը այդ ընթացքում հիվանդ է եղել, իրեն միայնակ է զգացել:

12. Դու ինձ այնքան էլ չես սիրել

Գուցե ձեր պատկերացրած չափով չի սիրել, բայց, միանշանակ, ամբողջ սրտով է սիրել:

13. Դու շատ տգեղ տեսք ունես

Գուցե նա իրեն չի հետևում միայն այն պատճառով, որ գումա՞ր չունի դրա համար:

14. Արձակուրդս կանցկացնեմ ծովափին, ոչ թե քեզ մոտ:

Ցավալի է, որովհետև մայրիկը միշտ սպասում է ձեզ:

15. Դու փչացրել ես իմ կյանքը, դու իմ մայրը չես

Այդպիսի բան չի կարելի ասել և վերջ:

 

Նյութի Աղբյուր` http://infosarm.ru/

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 43 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *