«Ժողովուրդ». Իշխանական խմբակցությունը հայտնվել է անելանելի իրավիճակում. կարևոր նախագծի ընդունումը վտանգված է — ARUSHANYAN TV «Ժողովուրդ». Իշխանական խմբակցությունը հայտնվել է անելանելի իրավիճակում. կարևոր նախագծի ընդունումը վտանգված է — ARUSHANYAN TV
  • Երք. Մրտ 2nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Ժողովուրդ». Իշխանական խմբակցությունը հայտնվել է անելանելի իրավիճակում. կարևոր նախագծի ընդունումը վտանգված է



«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանական խմբակցությունը հայտնվել է անելանելի իրավիճակում: Այդ առումով վտանգված է նաեւ 2021 թվականի բյուջեի նախագծի ընդունումը:

Եվ չնայած ԱԺ լիագումար նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է բյուջեի նախագիծը, մինչ այդ էլ այն քննարկվել էր մշտական հանձնաժողովներում:

Սակայն իրավիճակով պայմանավորված՝ արդեն լիագումար նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին լսող չկար, քանի որ նախագծի քննարկումն ուղեցկվեց Արցախի վերաբերյալ ելույթներով, իշխանություն-ընդդիմություն մեղադրանքներ հնչեցնելով, բայց ոչ բուն նախագծի մասին քննարկումներով:

Սակայն կառավարության հետագա գործունեության համար այն կարեւոր փաստաթուղթ է եւ պետք է ամեն դեպքում հավանության արժանանա խորհրդարանի կողմից, որպեսզի հետագայում հնարավոր լինի այն կյանքի կոչել:

Այժմ չորս օր ժամանակ է տրվել, որպեսզի ներկայացվեն բյուջեի վերաբերյալ վերջնական առաջարկությունները, որից հետո էլ պետք է կազմակերպվի քվեարկությունը, սակայն այս նախագիծը չի հետաքրքրում անգամ իշխանական խմբակցության շատ պատգամավորների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 148 - Today Page Visits: 1