Չինական արտադրության, ո՞ր սմարթֆոններն ապօրինի գումարներ են գանձում։ — ARUSHANYAN TV Չինական արտադրության, ո՞ր սմարթֆոններն ապօրինի գումարներ են գանձում։ — ARUSHANYAN TV
  • Ուր. Փտր 26th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Չինական արտադրության, ո՞ր սմարթֆոններն ապօրինի գումարներ են գանձում։

Չինական Transsion արտադրողի Techo սմարթֆոններում վտանգավոր ծրագիր է հայտնաբերվել, գրում է Buzzfeed News պարբերականը: Այս սարքերի շատ օգտատերերի հաշիվներից վճարովի բաժանորդագրությունների համար գումարներ են գանձվել, որոնց նրանք իրականում չեն բաժանորդագրվել։

Վտանգավոր ծրագրերի հետազոտման Secure-D գործակալությունը պարզել է, որ բոլոր Techo սմարթֆոնների մեջ ներկառուցված են xHelper և Triada վիրուսային ծրագրերը, որոնք գաղտնի հավելվածներ են ներբեռնում և օգտատիրոջը, առանց նրա գիտության, վճարովի հավելվածների են բաժանորդագրում։

Նշվում է, որ Transsion-ը գնորդին գրավում է բյուջետային գնով, որը բավական ցածր է Xiaomi-ի կամ Samsung-ի համեմատությամբ։

Մեծ պահանջարկի պատճառով ընկերությունը Apple-ից, Samsung-ից և Huawei-ից հետո սմարթֆոնների արտադրողների համաշխարհային վարկանիշում չորրորդ տեղում է:

Վտանգավոր այս ծրագիրը հայտնաբերվել է նաև TCL Communication չինական ընկերության Alcatel հեռախոսներում:

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 90 - Today Page Visits: 2

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով