«Երբ ՊՊԾ գնդում էինք, տասնյակներով ԱԹՍ-ներ կային. ի՞նչ եղան դրանք 4 տարի անց». Պավել Մանուկյան — ARUSHANYAN TV
  • Пт. Янв 15th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Երբ ՊՊԾ գնդում էինք, տասնյակներով ԱԹՍ-ներ կային. ի՞նչ եղան դրանք 4 տարի անց». Պավել Մանուկյան

«Պատերազմն այնպես չէ, որ Նիկոլը բերեց: Մինչև այդ պատերազմը հրավիրվել էր Հայաստան: Սերժ Սարգսյանի՝ այդ ահավոր արհավիրքի օրոք արդեն տեսանելի էր ինձ համար, որ պատերազմը Հայաստանում է, հատկապես՝ Ապրիլյանից հետո»,- AD TV-ի եթերում ասել է «Սասնա ծռեր»-ի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանը:

Նրա խոսքով՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ նա զգում էր, որ մեծ վտանգը դեռ առջևում է:

«Եթե այս գերագույն գլխավոր չարիքը՝ Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ չհեռանա, մեր կենաց ծառը ահավոր վտանգված է»,- ասել է նա:

Մանուկյանը հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև պատերազմի ժամանակ զորքի սպառազինվածությանը:

«ՊՊԾ գնդում մեր եղած ժամանակ ԱԹՍ-ները տասնյակներով օդը լցնում էին և կային նաև այնպիսիններ, որ օդից կրակում էին, բայց ի՞նչ եղան դրանք 4 տարի անց, երբ առաջընթաց պիտի լիներ, բայց ընդհակառակն է: Կազմակերպված դավադրության հոտը ես առնում էի վաղուց»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Երբ ՊՊԾ գնդում էինք, տասնյակներով ԱԹՍ-ներ կային. ի՞նչ եղան դրանք 4 տարի անց». Պավել Մանուկյան
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 276 - Today Page Visits: 1