Ուկրաինայում ուղևորուհին բացել է ինքնաթիռի վթարային ելքի դուռն ու օդանավի թևի վրա «զբոսնել» (տեսանյութ)։ — ARUSHANYAN TV
  • Ср. Янв 20th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ուկրաինայում ուղևորուհին բացել է ինքնաթիռի վթարային ելքի դուռն ու օդանավի թևի վրա «զբոսնել» (տեսանյութ)։

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարել է, որ երկուշաբթի Անթալիա-Կիև չվերթի ուղևորուհին Բորիսպոլի օդանավակայան հասնելուն պես բացել է ինքնաթիռի վթարային ելքի դուռն ու օդանավի թևի վրա «զբոսնել», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով ավիաընկերության մամուլի ծառայությանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ կինն ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ չի գտնվել։ Ավիաընկերությունը նրան ուղևորների «սև ցուցակում» է ներառել։ Նշվում է, որ նա ընտանիքի՝ ամուսնու և երեխաների հետ չարտերային չվերթով հանգստից վերադառնալիս է եղել։

Օդաչուն, պահանջվող ցուցումների համապատասխան, անմիջապես ավիացիոն անվտանգության ստորաբաժանումների, սահմանապահ ծառայության, ոստիկանության և «Բորիսպոլ» օդանավակայանի բուժկետի ներկայացուցիչներին է կանչել։

Ոստիկանության ներկայացուցիչները և բժիշկները փորձել են ուղևորի գործողությունների պատճառը պարզել, սակայն ադեկվատ պատասխան չեն ստացել։

Նյութի աղբյուրը՝ Tert.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 109 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *