«Վազգենաշենցիները լքում են գյուղը` ադրբեջանցի զինվորականների հրճվանքի ներքո». Սևակ Հակոբյան — ARUSHANYAN TV
  • Ср. Дек 2nd, 2020

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Վազգենաշենցիները լքում են գյուղը` ադրբեջանցի զինվորականների հրճվանքի ներքո». Սևակ Հակոբյան

Ноя 22, 2020

Yerevan.today կայքի գլխավոր խմբագիրր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել` կից գրելով. «Վազգենաշեն գյուղի բնակիչներն են, որոնք չեն հասցրել լքել իրենց գյուղը, այն գյուղը, որը Փաշինյանի թեթև ձեռքով ու Արայիկ Հարությունյանի համաձայնությամբ հանձնվել է Ադրբեջանին: Այս մարդիկ լքում են իրենց հայրենի տունը ադրբեջանցի զինվորականների ներկայությամբ, նրանց հրճվանքի ներքո: Մի հատ խնդրում եմ պատկերացրեք, էլի, իրենց վիճակը, սուս ու փուս, վախները սրտներում, ահաբեկված… Թշնամու զորքն էլ հրճվում է կողքները կանգնած։

Տեսնես այս և այլ հանձնված գյուղ ու քաղաքներում Արայիկ Հարությունյանին որքա՞ն ձայն էին տվել այս և այլ արցախցիները, որոնք այսօր մնացել են անտուն ու անապագա: Որտե՞ղ է, տեսնես, հիմա իրենց ընտրած Արայիկը։ Այ հա, մտահոգ դեմքով Նիկոլի հետ դեռ քննարկումներ է անում, նա էլ ասում է՝ «բա, չիմացա՞ր, Ճանապարհային քարտեզ եմ հրապարակել, մի հատ հլը նայի»: Արայիկն էլ, թէ՝ «ես էլ, էլի «Արցախի հերոս» կոչում տվեցի, տեսնենք՝ ինչ ա լինում»…»:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 533 - Today Page Visits: 1