Խորհուրդ ենք տալիս հարմար տեղավորվել. սուպերհերոսների բախտը չի բերի, երբ գան «Տղաները»: — ARUSHANYAN TV
  • Вс. Янв 17th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Խորհուրդ ենք տալիս հարմար տեղավորվել. սուպերհերոսների բախտը չի բերի, երբ գան «Տղաները»:

Երկար տարիներ, նույնիսկ արդեն տասնամյակներ սուպերհերոսները համարվում են «Բարու համար եւ չարի դեմ պայքարողներ»: Դրա վառ օրինակներն են DC-ից Սուպերմենն ու Marvel-ից Կապիտան Ամերիկան:

Սակայն վերջին տարիներին հասարակությունը հոգնել է այդ կերպարներից, քանի որ դրանք չափազանց իդեալական են, եւ այդ պատճառով կերպարները ստեղծողները որոշել են իրենց հերոսներին ավելի մոտ դարձնել մարդկային ստանդարտներին:

Առաջինը, ով դա արել է, գրող Ալան Մուրն է իր «Պահապանները» կոմիքսով, որը 2009 թվականին էկրանավորեց ռեժիսոր Զակ Սնայդերը: Կոմիքսը եւ ֆիլմը ցույց տվեցին, թե ինչ կլիներ, եթե սուպերհերոսներն իրականում գոյություն ունենային:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է «Տղաները» ֆանտաստիկայի, մարտաֆիլմի եւ կոմեդիայի ժանրում սերիալը: Դա Հարտ Էնիսի եւ Դարիկ Ռոբերտսոնի համանում կոմիքսի ադապտացիան է:

շոուն հեռարձակվում է Amazon Prime սթրիմինգ ծառայությունում 2019 թվականի հուլիսի 26-ից: Երկրորդ սեզոնը կթողարկվի 2020 թվականի սեպտեմբերի 4-ին:

Ատեղծողը Էրիկ Կրիպկեն է:

Գլխավոր դերերում են՝ Կառլ Ուրբան, Ջեք Քուեյդ, Էնթոնի Սթարր, Էրին Մորիարտի եւ այլք:

Սերիալը գործողությունները ծավալվում են աշխարհում, որտեղ կան սուպերհերոսներ: Հենց նրանք են իրական աստղերը: Սակայն իդեալական կերպարների հետեւում թաքնված է թմրանյութերի, ալկոհոլի, սեքսի, անբարոյական պահվածքի մութ աշխարհը, իսկ հերոսների մեծ մասը ոչ այդքան հաճելի մարդիկ են:

Սերիալում գլխավոր «սուպերհերոսական» թիմը «Յոթնյակն է». դա DC-ից «Արդարության լիգայի»  հայելի է «Հոումլենդեր» («Հայրենասեր») անունով սուպերմենի գլխավորությամբ:

Սակայն «սուպերներն» իրենց մասին են միայն հոգ տանում: Նրանք մարդկանց փրկում են միայն հայփի համար: Այդ սուպերմարդկանց ստեղծել եւ վերահսկում է «Vought International» կորպորացիան:

«Տղաները» նախկին  մարտիկներ եւ հատուկ գործակալներ են, որոնց միավոր եւ գլխավորում է Բիլի «Մսագործ» Բուտչերը, ով պարզապես ցանկանում է վրեժ լուծել կնոջ մահվան համար: Իսկ «Տղաների» մոտ մեթոդները հեռու են հումանիստականից:

Սերիալի ամենադրական կողմը մթնոլորտն է:

Ստեղծողներն անդրադարձել են ամենաժամանակակից խնդիրներին՝ արաբական աշխարհի ահաբեկչական սպառնալիքների վերաբերյալ աշխարհաքաղաքական հարցերից եւ վերջացրած ֆեմինիստական #MeToo շարժմամբ:

Հեղինակներն անդրադարձել են նաեւ ժամանակակից կորպորացիաներին, որոնք գրավել են զվարճանքների արդյունաբերության ժամանակակից շուկան եւ դրանից գումար են վաստակում: Չի շրջանցվել նաեւ այն մարդկանց թեման, ովքեր խենթանում են աստղերի համար, նրանց աստվածացնում: Ֆիլմում կա նաեւ կրոնական, ընտանեկան հարաբերությունների քննադատություն, էլ չենք խոսում բարոյականության մասին, որի գոյության մասին կարծես մոռացել են սերիալի բոլոր հերոսները:

Դերասանական կազմը հիանալի է ընտրված, սակայն խոսենք միայն թիմերի առաջնորդների մասին…

Էնթոնի Սթարր՝ «Հոումլենդեր»՝ կինոյի պատմության մեջ ամենահամոզիչ սոցիոպատներից մեկը: Առաջին հայացքից բարեխիղճ, իսկ գործնականում բազմաթիվ բարդույթներով երկերեսանի:

Կառլ Ուրբան «Մսագործ» ՝ հիանալի հարմարվել է Տղաների խմբի առաջնորդի բրուտալ կերպարին: Իր խարիզմայի շնորհիվ հաջողվում է ցույց տալ հակասական կերպարի իր բարդ ներաշխարհով:

«Տղաները» սուպերհերոսների թեմայով հիանալի երգիծանք է, զվարճալի եւ միեւնույն ժամանակ կոշտ:  «R» վարկանիշը (18+) առավելագույնս օգտագործվում է: Դա իսկապես կոմիքսների էկրանավորման շրջանում թարմություն է, որը կոտրում է կարծրատիպերն ու ստիպում սովորական սյուժեներին նայել նորովի եւ այլ տեսանկյունից:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան

Նյութի աղբյուրը՝ Style.news.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 105 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *