Արման Թաթոյան. Այս իրավական բեռն ու մարդու առաջ պատասխանատվության ռիսկը կրում է պետությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ — ARUSHANYAN TV
  • Ср. Дек 2nd, 2020

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Արման Թաթոյան. Այս իրավական բեռն ու մարդու առաջ պատասխանատվության ռիսկը կրում է պետությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ноя 21, 2020

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը.

«Այս հարցազրույցում խոսեցինք վերջին օրերի ամենաքննարկվող հարցերի մասին, այդ թվում՝ ինչու Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող ուղիղ պաշտպանել հանրային իշխանության մարմնին կամ պաշտոնյային քաղաքացու արարքներից, պետական շենք-շինությունները, ինչու է պարտավոր ուղիղ ազդեցությամբ այդ մարմնից կամ պաշտոնյայից պաշտպանել մարդուն:


Միայն չհասցրի ասեմ, որ մարդը, քաղաքացին չունի որևէ պարտավորություն հանդուրժելու իր որևէ իրավունքի կամ ազատության խախտում, այդ թվում՝ բռնություն այն պատճառով, որ պետությունն իր մարմիններով չի կարողանում ապահովել այդ իրավունքի կամ ազատության երաշխավորման ու մարդու անձնական անվտանգության համար անհրաժեշտ պայմաններ:

Այս իրավական բեռն ու մարդու առաջ պատասխանատվության ռիսկը կրում է պետությունը. այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»:


Նյութի աղբյուրը՝ Shamshyan.am
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 55 - Today Page Visits: 1