Արման Վարդանյան. Եվս մեկ անգամ հորդորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ բանակը զերծ պահե՛ք Ձեր քաղաքական խարդավանքներից — ARUSHANYAN TV
  • Пн. Ноя 30th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Արման Վարդանյան. Եվս մեկ անգամ հորդորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ բանակը զերծ պահե՛ք Ձեր քաղաքական խարդավանքներից

Ноя 21, 2020

Կամավորական Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այցելեցի մեր կամավորական գումարտակի դիրքեր: Տղաներն, առաջին օրվանից կամավորական գրվելով, մինչ այսօր կատարում են իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ: Նրանք ամուր կանգնած են սահմանին և որևիցե բանից չեն դժգոհում:

Դրա հետ մեկտեղ շատերը զարմացած են ռազմական դրության երկարաձգումից, քանի որ պատերազմն արդեն իսկ 10 օր առաջ ավարտվել է:


Տղաները, թեև պատրաստ են շարունակել պահել իրենց վստահված դիրքերը, սակայն զանգեր են ստանում, թե ընդդիմության ցույցերն են պատճառը, որ իրենք այսքան երկար մնացել են դիրքերում:

Եվս մեկ անգամ հորդորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ բանակը զերծ պահե՛ք Ձեր քաղաքական խարդավանքներից:

Փակագծեր բացել չեմ ցանկանում»:

Նյութի աղբյուրը՝ Shamshyan.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 90 - Today Page Visits: 1