Անվտանգության ապահովումը վերաբերում է նաև մշակութային, պատմական և կրոնական ժառանգության օբյեկտներին․ Պուտին — ARUSHANYAN TV
  • Пн. Ноя 30th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Անվտանգության ապահովումը վերաբերում է նաև մշակութային, պատմական և կրոնական ժառանգության օբյեկտներին․ Պուտին

Ноя 21, 2020

Տարածաշրջանում ռուսական առաքելության թեմայով հանդիպման ժամանակ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ անվտանգության ապահովումը վերաբերում է նաև մշակութային, պատմական և կրոնական ժառանգության օբյեկտներին:

«Ես զրուցել եմ Իլհամ Ալիևի հետ: Նա ասաց, որ ադրբեջանական իշխանությունը վերահսկողության տակ կվերցնի ամեն ինչ և կապահովի կրոնական օբյեկտների հասանելիությունն ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի համար:

Դրանցից մեկը գտնվում է ձեր վերահսկողության գոտում, դա ամենահին քրիստոնեական վանքերից մեկն է: Այդտեղ նույնպես պետք է ապահովել թե՛ հայերի և թե՛ ադրբեջանցիների հասանելիությունը: Այդ ամենը հաշվի առնելով՝ անհրաժեշտ է երկու կողմերի հետ շփումների միջոցով կարգավորել աշխատանքի ռեժիմը»,- նշեց Վլադիմիր Պուտինը։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 69 - Today Page Visits: 1