Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ — ARUSHANYAN TV
  • Чт. Ноя 26th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ

Ноя 21, 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ
Ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան մասին։

Որպես «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` տիկին Սարգսյանն իր կարևոր դերակատարումն է ունեցել արյան քաղցկեղի դեմ պայքարող հայ փոքրիկներին աջակցելու գործում` նպաստելով մանկական առողջապահության ոլորտի մի շարք խնդիրների լուծմանը: Նրա գործունեության արդյունքում վերակառուցվել են առողջապահական և ուսումնական հաստատություններ։

Տիկին Սարգսյանը նաև ծավալել է գնահատելի սոցիալ-հասարակական գործունեություն, խրախուսել մշակութային կյանքի աշխուժացմանը։

Մեր ընտանիքի անունից ցավակցություն եմ հայտնում Սարգսյանների սգակիր ընտանիքին»։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 74 - Today Page Visits: 3