Թրամփը հերքել է այն տեղեկությունները, որ ինքը «մի շարք միկրոինսուլտներ» է տարել։ — ARUSHANYAN TV
  • Ср. Янв 20th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Թրամփը հերքել է այն տեղեկությունները, որ ինքը «մի շարք միկրոինսուլտներ» է տարել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է այն տեղեկությունները, որ ինքը «մի շարք միկրոինսուլտներ» է տարել։

«Սա երբեք չի վերջանա: Այժմ նրանք փորձում են ասել, որ ձեր սիրելի նախագահը մի շարք միկրոինսուլտներ տանելուց հետո այցելել է Ուոլթեր Ռիդի բժշկական կենտրոն: Նման բան երբեք չի եղել: Սրանք ֆեյքային լուրեր են: Թերեւս նրանք նկատի ունեն այլ կուսակցությունից այլ թեկնածուի»,- գրել է Թրամփը Twitter-ում:

New York Times-ի թղթակից Մայքլ Շմիդտը իր նոր գրքում գրում է, որ անցյալ տարվա նոյեմբերին փոխնախագահ Մայք Փենսին հրամայվել է լինել սպասման ռեժիմում՝ նախագահի պարտականությունները ստանձնելու համար, եթե բժշկական կենտրոն նախկինում չնախատեսված այցի ժամանակ նախագահին ստիպված լինեն անզգայացնել:

Այն ժամանակ Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփն անցել է իր տարեկան բժշկական զննման մի մասը: Ավելի ուշ Սպիտակ տան բժիշկը նամակ էր հրապարակել, որում հերքել էր այն ենթադրությունները, որ Թրամփը կարող է առողջական խնդիրներ ունենալ:

Նյութի աղբյուրը՝ Slaq.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 111 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *