RICO-ի օրենքը, կամ ՔՊ-ի ու Իմ Քայլի կոլեկտիվ պատասխանատվության հարցը — ARUSHANYAN TV
  • Ср. Ноя 25th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

RICO-ի օրենքը, կամ ՔՊ-ի ու Իմ Քայլի կոլեկտիվ պատասխանատվության հարցը

Ноя 20, 2020

RICO-ի օրենքը (The Racketeer Influenced and Corrupt Organizations Act, կամ «RICO Act») 1970-ին Ամերիկայում ընդունված օրենք է ռեկետով, կամ կոռուպցիայով զբաղվող կազմակերպությունների մասին: Այս օրենքը կարող է օգտագործվել կոլեկտիվ այլ հանցագործությունների դեպքում:

Օրենքի նպատակն է պատասխանատվության ենթարկել ոչ թե կոնկրետ անձանց, այլ կազմակերպություններին՝ մասնավոր, իրավաբանական, կամ՝ պետական:

Սա կոլեկտիվ պատասխանատվության մասին օրենք է: Նման մեղադրանքների դեպքում պատիժն ավելի խիստ է լինում, քան այլ դեպքերում, որովհետև այստեղ կա հակաօրինակ գործողություն կազմակերպելու հանցավոր մտադրություն և կարևոր չէ, թե կոնկրետ անձի մեղքն ինչ ծանրության է եղել, կաևորը հանցագործ միտումնավորությունն է:

ՔՊ-ի ու Իմ Քայլի դեպքում ակնհայտորեն երևում է կոլեկտիվ պատասխանատվության հարցը: Նիկոլ Փաշինյանւ միայնակ չի գործել, նրան սատարել է ՔՊ-ն ու ԻՄ Քայլը ֆրակցիան: Նրանց կարող ենք դիտարկել որպես կազմակերպված խումբ:

Եթե ոմանք կարծում են, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալումները, ենթադրյալ հանցավոր ոչ կոմպետենտությունը, հանրության պառակտման ենթադրյալ միտումնավոր գործողությունները, որոնք ծանր հետևանքներ են ունեցել, միայն մեկ անձի պատասխանատվության տիրույթում է կարող դիտարկվել, սխալվում են:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 63 - Today Page Visits: 2