Հորդորում ենք ՊՆ պահեստներ վերադարձնել բաշխված ռազմական նշանակության ապրանքներն ու տեխնիկան․ ՊՆ — ARUSHANYAN TV
  • Ср. Ноя 25th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Հորդորում ենք ՊՆ պահեստներ վերադարձնել բաշխված ռազմական նշանակության ապրանքներն ու տեխնիկան․ ՊՆ

Ноя 19, 2020

Սեպտեմբերի 27-ից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում բազմաթիվ կազմակերպություններ եւ անհատներ, այդ թվում արտերկրից՝ զինված ուժերի կարիքների համար նվիրաբերել կամ հատկացրել են ռազմական նշանակության ապրանքներ, ավտոմոբիլային եւ այլ տեխնիկա, այլ պարագաներ ու սարքավորումներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Կանոնակարգված կերպով ՊՆ պահեստներում մուտքագրված ապրանքներն ու միջոցները դասակարգվել են ըստ տեսակների եւ բաշխվել ըստ անհրաժեշտության:

Բարձր գնահատելով Հայրենիքի պաշտպանության ընթացքում կազմակերպությունների եւ անհատների ցուցաբերած աջակցությունը եւ կարեւորելով զինված ուժերին նվիրաբերված միջոցները հետագայում եւս նպատակային օգտագործելու ու կիրառելու անհրաժեշտությունը, հորդորում ենք ՊՆ հետեւյալ պահեստներ վերադարձնել բաշխված ռազմական նշանակության ապրանքներն ու տեխնիկան.

ռազմական նշանակության միջոցներ՝ Պռոշյան ավան, ՀՀՍ պահեստ, ք. Գորիս, ՀՀՍ պահեստ,

ավտոմոբիլային տեխնիկա՝ Ք. Եղվարդ, Եղվարդի խճուղի, զինավան,

կապի միջոցներ՝ ք. Երեւան, Ծարավ Աղբյուրի 54,

իրային ապրանքներ՝ ք. Երեւան, Արցախի 61:

Աղբյուրը՝ news.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 135 - Today Page Visits: 2