Զախարովա. Կողմերը միմյանց են փոխանցել 385 զոհվածների դիերը Ղարաբաղում — ARUSHANYAN TV
  • Чт. Ноя 26th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Զախարովա. Կողմերը միմյանց են փոխանցել 385 զոհվածների դիերը Ղարաբաղում

Ноя 19, 2020

Նոյեմբերի 13-ից հայկական եւ ադրբեջանական կողմերը փոխանակել են ղարաբաղյան հակամարտության ընթացքում զոհվածների 385 դիերը: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Ղախարովան:

Նրա խոսքով` նոյեմբերի 13-ից մինչ օրս փոխանցվել է սպանվածների 385 դի: Այս ցուցանիշը ներառում է երկու կողմերի զոհերին:

Զախարովան հայտնել է նաեւ, որ ավելի քան 3 հազար մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ. «Նոյեմբերի 14-ից մինչ օրս ավելի քան 3 հազար մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ` 3054 մարդ»:

Աղբյուրը՝news.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 81 - Today Page Visits: 1