«Պատրաստվենք նոր պատերազմի, դա մենք չենք սկսելու, ինչպես միշտ, դա մեզ պարտադրվելու է». Հայկ Գրիգորյան — ARUSHANYAN TV «Պատրաստվենք նոր պատերազմի, դա մենք չենք սկսելու, ինչպես միշտ, դա մեզ պարտադրվելու է». Հայկ Գրիգորյան — ARUSHANYAN TV
  • Երք. Մրտ 2nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Պատրաստվենք նոր պատերազմի, դա մենք չենք սկսելու, ինչպես միշտ, դա մեզ պարտադրվելու է». Հայկ Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում գնալով հասկանում են, որ փաստացի Արցախում ռուսական զորքեր են մտել, ոչ թե միայն խաղաղապահներ։ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանից պահանջում է Ադրբեջան զորք մտցնելու օրենք ընդունել։
Կարսի պայմանագրի ժամկետը լրանում է կես տարուց, հատկապես դա վերաբերվում է Նախիջևանի վերաբերյալ ռուս-թուրքական գործարքին։
Թուրքերը Իգդիրում կուտակում են զորամիավորումներ։
Այդ պատճառով եմ ասում՝ պատրաստվենք նոր պատերազմի, դա մենք չենք սկսելու, ինչպես միշտ՝ դա մեզ պարտադրվելու է։
Ամենալավ տարբերակը կլինի, որ Նիկոլը ու նրա շրջապատը սթափվեն, և թույլ տան նոր մարդկանց մուտք կառավարություն ու որոշումների կայացմանը հանրության մասնակցություն։ Սա բնականաբար չի վերաբերվում երկիր թալանած ու թալանող հներին։ Դրանց պետք է իրավական ամենախիստ եղանակով պատասխանատվության ենթարկել և վերադարձնել թալանածը։ Այդ գումարը կյանքեր է փրկելու հենց հիմա»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 115 - Today Page Visits: 1