Չավուշօղլուն վիրավորվել է և հրաժարվել հանդիպել Փոմփեոյի հետ․ #Bloomberg — ARUSHANYAN TV Չավուշօղլուն վիրավորվել է և հրաժարվել հանդիպել Փոմփեոյի հետ․ #Bloomberg — ARUSHANYAN TV
  • Երկ. Մրտ 1st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Չավուշօղլուն վիրավորվել է և հրաժարվել հանդիպել Փոմփեոյի հետ․ #Bloomberg

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Փոմփեոն չի հանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կամ կառավարության այլ առաջնորդների հետ Թուրքիա այցի ժամանակ։ Հայտնում է Bloomberg-ը։
Ամերիկացի պաշտոնատար անձինք, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Փոմփեոյի՝ 7 երկիր կատարած 10-օրյա այցի կապակցությամբ, հայտարարել են, որ նա ցանկանում է կենտրոնանալ կրոնական ազատության հարցերի վրա: Նա մտադիր է Ստամբուլում հանդիպել հոգևոր գործիչների, այդ թվում՝ հույն ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բարդուղիմեոս 1-ինի հետ, սակայն չի մեկնի Անկարա։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում Փոմփեոյի ծրագրած հանդիպումները «բացարձակ անընդունելի» միջամտություն են անվանել։
Լրատվամիջոցները հաղորդում են, որ Չավուշօղլուն հրաժարվել է Ստամբուլում հանդիպել Փոմփեոյի հետ։
Սակայն թուրք պաշտոնյան, ով խնդրել է չնշել իր անունը, Bloomberg-ին պատմել է, որ Փոմփեոն մերժել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Անկարա այցելելու հրավերը, փոխարենը նրան առաջարկել է հանդիպել Ստամբուլում։
Չավուշօղլուն մերժել է՝ հրաժարվելով հանդիպել Փոմփեոյի հետ։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 101 - Today Page Visits: 1