Վստահ եմ, որ քիչ ժամանակ է մնացել, որ Աշոտ Մինասյանն իր բանտախուցը զիջի Նիկոլ Փաշինյանին. Դավիթ Շահնազարյան (տեսանյութ) — ARUSHANYAN TV
  • Вс. Ноя 29th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Վստահ եմ, որ քիչ ժամանակ է մնացել, որ Աշոտ Մինասյանն իր բանտախուցը զիջի Նիկոլ Փաշինյանին. Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)

Ноя 15, 2020

Ցավոք, կարծում եմ՝ դատարանը Աշոտ Մինասյանի կալանքը կհաստատի: Սա Հայաստանում քաղաքական բռնաճնշումների, ռեպրեսիայի շղթայի մի օղակ է: Աշոտ Մինասյանը մի անձնավորություն է, որն իր ողջ կյանքով ապացուցել է, որ ինքը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը և Արցախին. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը:


Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին ձերբակալելու իրավաչափության հարցը:

«Պատերազմի առաջին օրվանից Աշոտ Մինասյանն իր ջոկատով գտնվում էր առաջնագծում, և դա եղել է հարավում միակ դիրքը, որը մնացել է անառիկ, և ադրբեջանական բանակը չի գրավել: Սա դասական քաղաքական հետապնդման օրինակ է, և այսօրվա դեռևս իշխող վարչախումբը՝ Նիկոլ Փաշինյանը և իր ողջ քաղաքական թիմը, մեկ միլիարդերորդական էլ չեն արել Արցախի համար, ինչ արել է Աշոտ Մինասյանը, որն իմ ընկերն է, մեր երկրի պարծանքն է: Սա հերթական ստորություն է, որ անում է Նիկոլ Փաշինյանը։ Վստահ եմ, որ քիչ ժամանակ է մնացել, որ Աշոտ Մինասյանն իր բանտախուցը կզիջի Նիկոլ Փաշինյանին»,- նշեց Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնեն պաշտոնից, քանի որ նա ստորագրել է Հայաստանի համար կապիտուլյացիոն համաձայնագիր.



«Արցախը, Հայաստանը ունեն մեկ խնդիր՝ պաշտոնից հեռացնել պետական դավաճանություն գործած Նիկոլ Փաշինյանին։ Ես մայիս ամսին ասել եմ, որ Գլխավոր դատախազությունը պետք է նյութեր նախապատրաստի և մեղադրանք առաջադրի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ պետական դավաճանության հոդվածով: Ես շատ եմ ցավում, որ մեր հասարակության մի զգալի հատված չի հասկանում աղետի այն մասշտաբները, որում մենք գտնվում ենք»:


Շահնազարյանի կարծիքով՝ 1915 թվականի ցեղասպանությունից հետո այս համաձայնագիրը ամենամեծ աղետն է, որն իրականացրել է Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր մենք ոչ միայն պարտված ենք, և կապիտուլյացիոն փաստաթուղթ է ստորագրվել Հայաստանի անունից, այլև ստորացված ենք, որ հանդուրժում ենք այսպիսի իշխանություն: Պատմության մեջ չի եղել այդպիսի դեպք, որ նման դավաճանությունից հետո իշխանությունը մնա»: Միջազգային հանրությունը պետք է տարանջատի Հայաստանի Հանրապետությանը և Նիկոլ Փաշինյանին: Նիկոլ Փաշինյանը ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական որևէ հիմք չունի խոսելու ՀՀ-ի անունից, փորձում է բռնաճնշումներով, քաղաքացիական պատերազմի սպառնալիքներով քարշ տալ իր դավաճանական իշխանությունը»,- ասաց նա:


Նյութի աղբյուրը՝ Slaq.am


Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 25 - Today Page Visits: 1