Որքան է կազմում այս պատերազմում մեր անվերադարձ և սանիտարական կորուստների թիվը — ARUSHANYAN TV
  • Сб. Ноя 28th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Որքան է կազմում այս պատերազմում մեր անվերադարձ և սանիտարական կորուստների թիվը

Ноя 15, 2020



Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո հակամարտող կողմերը ձեռնամուխ են եղել զոհվածների դիակների փոխանակման գործընթացը: Հայկական կողմը, ի տարբերություն ադրբեջանականի պարբերաբար հրապարակել է մարտական գործողությունների հետևանքով ունեցած մարտական կորուստների վերաբերալ տեղեկատվությունը: Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից հրապարակված տվյալների, ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս դատաբժշկական կողմից փորձաքննվել է 2317 զոհված զինծառայողի դիակ, որոնց մեջ կան նաև չճանանաչվածներ:



Ցավոք, չսպասելով ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների, պահեստազորայինների և կամավորակնների վերաբերյալ զոհվածների թվի վերաբերյալ պաշտոնական հրապարակմանը, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից շրջանառվել են մեր զոհերի վերաբերյալ մտացածին և չհիմնավորված տվյալներ՝ 4750: Փորձենք դիտարկել այս թիվը գիտական և ռազմական գիտության տեսանկյունից՝ հաշվելով, թե այդ հրապարակված զոհերի պարագայում ինչ վիրավորների թիվ պետք է լիներ: Ընդհանուր առմամբ ռազմական գործողությունների ընթացքում դասակարգվում են երկու տեսակի կորուստներ՝ անվերադարձ և սանիտարական: Մարտական գործողությունների ընթացքում անվերադարձ մարտական կորուստներ են համարվում զոհվածները, վիրավորումից մահացածները, անհետ կորածներն ու գերիները: Սանիտարական կորուստները ներառում են մարտերում վիրավորվածներն ու հիվանդները:



Ընդհանուր առմամբ, անվերադարձ և սանիտարական կորուստների հարաբերակցությունն կազմում է 1:3-ից մինչև 1:7-ի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարտերն ընթանում էին շատ փոքր տարածքում և խիտ կրակային ռեժիմում, ապա ըստ Միքայել Մինասյանի հրապարակած 4750 զոհերի համեմատ մեր սանիտարական կորուստները պետք է կազմեին առնվազն 16-18 հազար զինծառայողներ, այսինքն, ըստ այդ տեղեկատվության, ներկ այումս Արցախում մենք բանակակին միավորում չպետք է ունենայինք, քանի որ հայտարարվեց արցախյան ռազմաճակատում առկա մեր զորքերի թիվը՝ 25 հազար, իսկ սա մոտ է ճշմարտությանը, քանի որ այսօր բանակը համալրված է 2000, 2001, 2002 թվականների ծնված ժամկետային զինծառայողներով, որոնց թիվը ամենաքիչն է եղել ՀՀ ժողովրդագրական դիտարկումների ողջ ընթացքում: Բնականաբար մեր ժամկետայիններին են միացել նաև պահեստազորայինները և կամավորականները, սակայն նրանց թիվը քիչ է եղել ժամկետայիններից:

Աղբյուրը՝www.1in.am


Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 130 - Today Page Visits: 1