Ադրբեջանի երկու քաղաքացիներ ականի վրա պայթել են Ֆիզուլիի շրջանի տարածքում, որն անցել է Բաքվի վերահսկողության տակ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման փուլի ավարտից հետո: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը:
«Յասին և Ասիֆ Ահմեդով եղբայրները պայթել են ականի վրա Ֆիզուլիի շրջանում։ Յասին Ահմեդովը տեղում մահացել է, իսկ նրա եղբայրը՝ Ասիֆը տեղափոխվել է հիվանդանոց», — ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունում նշել են, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, նշանակվել են փորձաքննություններ:
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 137 - Today Page Visits: 1