«Սոս Ջանիբեկյանը խնդրում է բացատրել, թե ինչո՞ւ է ինքը ազգի դավաճան. բացառության կարգով համբերատար ու առանց հայհոյանքի բացատրեմ». Կոնստանտին Տեր-Նակալյան — ARUSHANYAN TV
  • Ср. Ноя 25th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

«Սոս Ջանիբեկյանը խնդրում է բացատրել, թե ինչո՞ւ է ինքը ազգի դավաճան. բացառության կարգով համբերատար ու առանց հայհոյանքի բացատրեմ». Կոնստանտին Տեր-Նակալյան

Ноя 14, 2020



Sos Janibekyanը խնդրում է բացատրել, թե ինչո՞ւ է ինքը ազգի դավաճան: Բացառության կարգով համբերատար ու առանց հայհոյանքի բացատրեմ.

1. Դու դավաճան ես, որովհետև քո մասով մեծագույնս նպաստել ես, որ պետական դավաճանը զավթի իշխանություն՝ կանգնելով նրա կողքին ու դոշ տալով հանուն նրա: Դու դավաճան ես, որովհետև առ այսօր քո հպարտությունը թույլ չի տալիս, որ դու խոստովանես դա ու ապաշխարես: Ընդ որում, դու դավաճանել ես ոչ միայն ազգիդ, այլ մարդկությանն ու մարդկայնությանը, որովհետև սեփական սխալներն ընդունելն ու հետևություններ անելն է մեծագույն քրիստոնեական արժեքը, որ մարդուն մարդ է դարձնում:

2. Դու դավաճան ես, որովհետև քո մասով մասնակցել ես պետական հեղաշրջմանը հաջորդած 2.5 տարիներին անդադար ու համապարփակ ատելության ալիք բարձրացնելուն: Հերիք չի՝ շարունակել ես սատարել այդ ատելությունը գեներացնողներին, դեռ մի բան էլ ինքդ էիր մեծ հաճույքով, պատրաստակամությամբ և պարբերաբար քո բաժին ատելությունն ավելացնում: Դու դավաճան ես, որովհետև առ այսօր քո հպարտությունը թույլ չի տալիս, որ դու խոստովանես դա ու ապաշխարես: Ընդ որում, դու դավաճանել ես ոչ միայն ազգիդ, այլ մարդկությանն ու մարդկայնությանը, որովհետև սեփական սխալներն ընդունելն ու հետևություններ անելն է մեծագույն քրիստոնեական արժեքը, որ մարդուն մարդ է դարձնում:



3. Դու դավաճան ես, որովհետև ոչ միայն անտարբեր էիր քո կուռքի անբարոյականությունների նկատմամբ, այլև ողջունում և խրախուսում էիր դրանք: Էական չէ, թե ինչու էիր անում դա՝ կուրորեն հավատալով, թե անձնական բարդույթավորվածության պատճառով, բայց դու արել ես դա: Դու դավաճան ես, որովհետև առ այսօր քո հպարտությունը թույլ չի տալիս, որ դու խոստովանես դա ու ապաշխարես: Ընդ որում, դու դավաճանել ես ոչ միայն ազգիդ, այլ մարդկությանն ու մարդկայնությանը, որովհետև սեփական սխալներն ընդունելն ու հետևություններ անելն է մեծագույն քրիստոնեական արժեքը, որ մարդուն մարդ է դարձնում:

4. Դու դավաճան ես, որովհետև անգամ հայրենազրկվելուց ու հազարավոր նահատակներ ունենալուց հետո էլ դու խուսափում ես ճշմարտությունից, փորձում ես ինչ-որ կոմպրոմիսների գալ այն հպարտ բիոզանգվածների ակնկալիքների հետ, որոնց մի մասն էլ դու ես: Դու դավաճան ես, որովհետև առ այսօր քո հպարտությունը թույլ չի տալիս, որ դու խոստովանես դա ու ապաշխարես: Ընդ որում, դու դավաճանել ես ոչ միայն ազգիդ, այլ մարդկությանն ու մարդկայնությանը, որովհետև սեփական սխալներն ընդունելն ու հետևություններ անելն է մեծագույն քրիստոնեական արժեքը, որ մարդուն մարդ է դարձնում:

Էս ա, Սոս: Մեծ հաշվով, դու դավաճան ես ոչ այնքան քո գործած սխալների ու պղծությունների համար, այլ որ անգամ այսքանից հետո քո հպարտությունը թույլ չի տալիս ապրել ու գործել մարդավայել:

Հ.Գ. Էն օրը իրոք բախտդ բերեց, որ երեխայիդ հետ էիր, Աստված քեզ երևի շանս տվեց հետևություններ անելու, տեսնենք՝ կօգտվե՞ս շանսիցդ:



Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 458 - Today Page Visits: 2