Համացանցը պայթեցրած հարսանիքը կամ ում պատվերն էր կատարում Ավինյանը։ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) — ARUSHANYAN TV
  • Ср. Ноя 25th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Համացանցը պայթեցրած հարսանիքը կամ ում պատվերն էր կատարում Ավինյանը։ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Сен 1, 2020

Երեկ և այսօր համացանցի թիվ մեկ լուրը Քանաքեռցի Տույի աղջկա հասանիքն ու պարետատան այն խափանելու անհաջող փորձը:

Ի՞նչու անհաջող:

Որովհետև պարետ չլինի, Ավինյան չլինի, ով ուզում է լինի, չի կարող խափանել մի միջոցառում որ օրենքով է, այսինքն հենց իր մեծն պարետ Ավինյանի սահմանած 40 հոգու մասնակցությամբ իրականացված միջոցառում:

Ուշագրավն այն է, որ Ավինյանը, մեկ ժամվա ընթացքում, հինգ անգամ, մոտ 50 կարմիր բերետավոր ուղարկեց Դվին հյուրանոց, հարսանիքի վայր:

Տպավորությունը այնպիսին էր, որ կամ ոստիկանները չէին կարողանում հաշվել հյուրերին կամ Ավինյանը ինչ որ բան էր ծխել և չէր հավատում ոստիկաններին:

Ինչև է, մինչ Ավինյանը փորձում էր հարամել Քանաքեռի Տույի աղջկա հարսանիքը, այդ ընթացքում ՀՀԿ ական Ֆլորենց, Փարավոն և Հրազդանի կիրճի ևս մի քանի ռեստորաններում հանգիստ տեղի էին ունենում 200-300 հոգանոց հարսանիքներ:

Ակամայից հարց է առաջանում, ինչու էր Ավինյանի ուշադրությանը անրադարձել Քանաքեռի Տույի աղջկա հարսանիքը կամ ում պատվերն էր նա կատարում:

Ընդհանրապես Քանաքեռի Տույը հայտնի է նախկին իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես Վլադիմիր Գասպարյանի և նրա շրջապատի հետ ունեցած վատ հարաբերություններով, որոնք ավելի վատացան ապրիլյան հեղափոխության ժամանակ , երբ Քանաքեռի Տույը բացահայտ սկսեց պաշտպանել Վարչապետին և հեղափոխությունը:

Բազմիցս անրադարձել եմ, որ ՀՀ ոստիկանությունը այդպես էլ չկարողացավ ազատվել Վլադիմիր Գասպարյանի կադրերից, ավելին նրանց պաշտոնները բարձրացվեցին:

Այստեղից էլ բխում է, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ Ավինյանը հենց Վլադիմիր Գասպարյանի պատվերն է կատարել, այն է հարամել հարսանիքը:

Ի դեպ մարդկանց սրբություններին կպնելը դա նախկինների ոճն է և արժեքային համակարգը, քանի որ վերջիններս երբեք երես առ երես չեն համարձակվել հարցեր լուծել, նրանց հարց լուծելը եղել է միայն գործ սարքելը և զրպարտելը:

Այն ժամանակ դա նրանց հաջողվում էր, որովհետև Սերժ ունեին:

Հիմա էլ փորձում են, որովհետև Ավինյան ունեն, որի հովանավորությամբ էլ մինչ օրս համակարգում կայուն դիրք են զբաղեցնում գլխավոր դատախազը և Վլադիմիր Գասպարյանի և Սերժ Սարգսյանի կադրերը:

Տրամաբանական է, որ նախկինները իրենց ոճով փորձել են վրեժ լուծել Քանաքեռի Տույից, իրենց դեմ դուրս գալու և հեղափոխությանը բացահայտ աջակցելու համար:

Ցավալի է, որ դա կատարում են ՀՀ Փոխվարչապետ, իր ամեն քայլով Վարչապետին վարկաբեկող, Ավինյանի ձեռքերով:

Իսկ Ավինյանին խորհորդ կտամ, մյուս անգամ եթե որոշի նախկինների պատվերը կատարի, ապա հանգիստ թողնի ոստիկաններին, լավ կլինի նրանք հանցագործների դեմ պայքարեն, իսկ պատվերը թող կատարի անձամբ, դիցուք երեկ կարող էր դիմակով գնար Դվին հարսանյաց սրահ, պարսատիկով ՝ ռագատկայով կրակեր հարսանեկան սրահի պատուհանին, արագ փախչեր և զեկուցեր Գասպարյան Վովային, որ իր պատվերը կատարել է՝ հարսանիքը հարամել է:

Կարար նաև իջներ Հրազդանի կիրճ, անձամբ մասնակցեր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող Ֆլորենց ռեստորանում տեղի ունեցող 300 հոգանոց հարսանիքին և շնորհավորեր երիտասարդներին:

Իսկ կարար ընդհանրապես մարդ լիներ և առաջին անգամ համոզվելով, որ հարսանիքին ներկա են սահմանված 40 հոգին, այլևս չհարամեր երիտասարդների համար կարևոր այդ օրը:

Չնայած ում եմ ասում, այսքանը հասկանալու և ընկալելու համար, մարդ պիտի արժեքային համակարգ և անցած չանապարհ ունենա:

 

Հեղինակ ՝ Արտակ Գալստյան

Նյութի աղբյուրը՝ Արտակ Գալստյան

 

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 89 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *