«Անբարոյականություն է իրար միս ուտելը, երբ զինվորի թափված արյունը դեռ չի սառել». Վահե Տեր-Մինասյան — ARUSHANYAN TV
  • Пн. Ноя 30th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

«Անբարոյականություն է իրար միս ուտելը, երբ զինվորի թափված արյունը դեռ չի սառել». Վահե Տեր-Մինասյան

Ноя 13, 2020

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միʹ փնտրեք բարոյականություն այնտեղ, որտեղ այն ի սկզբանե լինել չի կարող։ Հերթական անգամ համոզվեցի, Չի կարող բարոյականություն լինել քաղաքական դաշտում, քանզի յուրաքանչյուր կուսակցության ստեղծման հիմքում ընկած է իշխանության հասնելը։ Խոսքը բացարձակ չի վերաբերում բացառապես մեր երկրին՝ այդպես եղել է ու կա ամբողջ աշխարհում։ Ցանկացած կուսակցություն միշտ էլ առիթ ու հարմար պահ է փնտրում իր գերնպատակին՝ իշխանության հասնելու համար։ Իշխանության հասածն էլ, անշուշտ, նույն կերպ փորձում է այն պահպանել։ Անկախ նրանից, որ հայրենիք ենք կորցրել, որ առնվազն հարյուրավոր ընտանիքներ դեռ իրենց երեխաների դիակներն անգամ չեն գտել, որ դեռ հազարավոր զինվորներ պիտի երկար բուժումներ անցնեն ու շատերը՝ հաշմանդամ մնան։ Անբարոյականություն է Հայաստանում էսքան «կուսակցություն» ունենալը։ Անբարոյականություն է մեր փոքր երկրում էսքան պաշտոնի ձգտողներ ունենալը։ Անբարոյականություն է իրար միս ուտելը, երբ զինվորի թափված արյունը դեռ չի սառել։ Անբարոյականություն է մարդկանց ծանրագույն վիշտն ու էմոցիաներն օգտագործելը։ Ու սա անում են բոլորը։ Քաղաքականությունն, իսկապես, ինքնին անբարոյականություն է։ Մնայունը միայն հայրենիքն է։ Մի թողեք որ Ձեզ, Ձեր հույզերը և Ձեր երազանքները օգտագործեն»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 59 - Today Page Visits: 1