Ամեն ինչ դեռ նոր է սկսվում. Թուրք-ադրբեջանական հաղթանակի հարաբերականությունը — ARUSHANYAN TV
  • Пн. Ноя 30th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Ամեն ինչ դեռ նոր է սկսվում. Թուրք-ադրբեջանական հաղթանակի հարաբերականությունը

Ноя 12, 2020



Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ չկա Արցախում թուրք խաղաղապահների տեղակայման հարց: Ռուսաստանի պաշտոնյաները նոյեմբերի 9-ից հրապարակված համաձայնագրի առնչությամբ մի շարք անգամներ հայտարարել են ու հայտարարում են, որ չի եղել և չկա թուրք խաղաղապահների մասին խոսակցություն: Այդ խոսակցության մասին համառորեն հայտարարում են Անկարան և կցորդ Բաքուն:



Միաժամանակ հայտնի է, որ Մոսկվան և Անկարան նախօրեին ստորագրել են Ադրբեջանի տարածքում խաղաղապահության մոնիտորինգի կենտրոն ստեղծելու համաձայնագիր: Մեծ հավանականությամբ կենտրոնը ավելի շուտ տպավորություն ստեղծելու համար է, որ գործընթացում կա նաև Թուրքիան, որովհետև Թուրքիան չկարողացավ ստանալ որևէ այլ իրավաքաղաքական կարգավիճակ, որը կարող էր լինել պատերազմում տարածքային հաղթանակի քաղաքական էական կապիտալիզացիա: Անկարան պնդում էր ձևաչափում հայտնվելու մասին, սակայն փաստորեն այն, ինչ հաջողվեց՝ խաղաղապահ համատեղ կենտրոնն է: Այն դեպքում, երբ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո քաղաքական գործընթացը մեծ հավանականությամբ սկսելու է վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափ, այսինքն՝ ավելի աշխույժ միանալու են ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Ավելին, Ֆրանսիան արդեն իսկ միանում է բավականին նկատելի արագությամբ: Մասնավորապես, Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը Երևանում հանդիպել է պատերազմի ընթացքում Հադրութից տեղահանված բնակիչների հետ, լսել նրանց պահանջները: Դեսպանի հանդիպման փաստն ինքնին նշանակում է, որ Ֆրանսիան վերցնում է այդ խնդիրն իր դիվանագիտական զինանոց, ինչը իր հերթին նշանակում է Հայաստանի դիվանագիտական զինանոցի էական համալրում:



Այս ամենն ըստ էության քայլ առ քայլ կարող են փոխել պատերազմի դադարի փաստաթղթի քաղաքական բովանդակությունն ու մթնոլորտը՝ տակն ըստ էության թողնելով այն, որ կանգնեցվել է պատերազմը, ու Արցախյան գոտում որպես անվտանգության երաշխիք տեղակայված է ռուս խաղաղապահ կոնտինգենտը: Ըստ էության դրանից բացի, առկա համաձայնագրում որևէ այլ դրույթ երաշխավորված չէ, ինչն այս դեպքում խնդիր է դառնում Թուրքիայի ու Ադրբեջանի, ոչ թե Հայաստանի համար, քանի որ Ռուսաստանը նրանց էապես զրկում է պատերազմ վերսկսելու հնարավորությունից, կամ այդ դեպքում նրանք վերսկսում են պատերազմն արդեն Ռուսաստանի դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Arushanyan.Blog-ի խմբագրության տեսակետների հետ:


Աղբյուրը` 1in.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 161 - Today Page Visits: 1