Փիթի 27-ամյա ընկերուհին պարզվել է ամուսնացած է։ — ARUSHANYAN TV
  • Сб. Янв 16th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Փիթի 27-ամյա ընկերուհին պարզվել է ամուսնացած է։

Գերմանացի 27-ամյա մոդել Նիկոլ Պոտուրալսկին, որին նկատել են 56-ամյա հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթի հետ, ամուսնացած է։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Մոդելի շրջապատի աղբյուրը բացատրել է, որ Պոտուրալսկին եւ նրա ամուսինը՝ 68-ամյա Ռոլանդ Մերին, բաց հարաբերությունների կողմնակից են:

56-летнему Брэду Питту приписывают роман с 27-летней моделью из Германии Городовой - все новости дня

Նշվում է, որ մոդելը Փիթի հետ ծանոթացել է 2019թ.-ի օգոստոսին իր ամուսնուն պատկանող «Բորխարդտ» ռեստորանում։ Ռեստորանի սեփականատիրոջ հետ դերասանը առաջին անգամ հանդիպել է 2009 թվականին, երբ նկարահանվել է Գերմանիայում Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաներ» ֆիլմում։

Օգոստոսի 27-ին հայտնի է դարձել, որ Փիթը սկսել է հանդիպել Պոտուրալսկիի հետ։ Մոդելը դերասանի հետ մեկնել է Ֆրանսիայի հարավ։ Լրագրողները մոդելին անվանել են նրա նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի կրկնօրինակը։ Հաղորդվում էր, որ նա երեխա ունի։

Աղբյուրը՝ Lenta.ru

Նյութի աղբյուրը՝ Style.news.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 95 - Today Page Visits: 3

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *