«Կախված ՀՀ ղեկավարության ճիշտ աշխատանքից՝ կարող ենք ունենալ 1000 քառ. կմ ավել, կամ պակաս տարածք». Հրանտ Բագրատյան — ARUSHANYAN TV
  • Сб. Ноя 28th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

«Կախված ՀՀ ղեկավարության ճիշտ աշխատանքից՝ կարող ենք ունենալ 1000 քառ. կմ ավել, կամ պակաս տարածք». Հրանտ Բագրատյան

Ноя 11, 2020

«Նիկոլ Փաշինյանը, բացի տարածքային զիջումներից, այլ ճանապարհ ունե՞ր»,- «Կենտրոն» Հ/Ը-ի եթերում հետաքրքրվեց լրագրողը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից:

Հարցին ի պատասխան Բագրատյանն ասաց. «Ինքը բերել, հասցրել էր սրան՝ ավերելով ամեն ինչ»:

«Անընդհատ դուխից ա խոսում, տղա էիր, խփեիր նավթամուղները պայթացնեիր: Շաղ տայիր իրենց զորքի առաջ ատոմակայանի մնացորդները: Եթե ինքը բերել, հասցրել էր դրան, ու եթե դուխով տղա էր, թող գոնե դա աներ»,- ասաց Բագրատյանը:

Անդրադառնալով Արցախի կարգավիճակին և պատերազմից հետո հայկական կողմին մնացած տարածքներին՝ նախկին վարչապետն ասաց. «ԽՍՀՄ-ի տարածքում 48 ինքնավար միավորումներից մեկը մեր Արցախն էր: Տարածքը կազմում էր 4000 քառ. կմ: 30 տարի առաջ՝ պատերազմի ժամանակ մեզ հաջողվեց գրավել 8200 քառ. կմ տարածք՝ դարձնելով ընդհանուր 12.600 քառ. կմ: Տարածքները, որոնք այս պատերազմի ընթացքում հանձնվեցին, չէին մտնում ԼՂԻՄ-ի մեջ (անվտանգային գոտի էին), մտնում էին Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ: Հիմա այս պահի դրությամբ հայերի տնօրինությանն է թողնված մոտավորապես լավագույն դեպքում 3000 քառ. կմ: Էստեղ մի հատ բայց կա. չարաբաստիկ համաձայնագրում հստակ գրված չէ տարածքները, ասվում է, ամեն կողմին են մնում այն տարածքները, որտեղ այժմ կանգնած են կողմերի զորքերը, բայց մեզ հայտնի չէ, թե մեր զորքերը որտեղ են կանգնած: Կախված ՀՀ ղեկավարության ճիշտ աշխատանքից՝ կարող ենք ունենալ կա՛մ 1000 քառ. կմ ավել, կա՛մ 1000 քառ. կմ պակաս տարածք»:

Եթերի ընթացքում Բագրատյանը հայտնեց նաև, որ Արցախից մենք կունենանք առնվազն 56 հազար փախստական:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 47 - Today Page Visits: 1