«Մենք այս պատերազմը չենք պարտվել, պարտվել ենք վերջին 25 տարիներին». Սևակ Ղազարյան — ARUSHANYAN TV «Մենք այս պատերազմը չենք պարտվել, պարտվել ենք վերջին 25 տարիներին». Սևակ Ղազարյան — ARUSHANYAN TV
  • Կիր. Փտր 28th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Մենք այս պատերազմը չենք պարտվել, պարտվել ենք վերջին 25 տարիներին». Սևակ Ղազարյան

Գրականագետ, Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք այս պատերազմը (կամ պատերազմի այս փուլը) չենք պարտվել 2020 թ. նոյեմբերի 9-10-ին, մենք չենք պարտվել 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, մենք չենք պարտվել 2018-2020 թթ., մենք չենք պարտվել 2016 (ապրիլ)-2020 թթ.։
ՄԵՆՔ ՊԱՐՏՎԵԼ ԵՆՔ 1994/5-2020 թթ.՝ վերջին 25 տարիներին, երբ զինադադարից հետո կոնֆլիկտի լուծմանը չենք հասել ուժեղի դիրքից, երբ ուժեղի դիրքից կոնֆլիկտի լուծմանը չհասնելուց հետո՝ չենք պահել ուժեղի դիրքը,
որովհետև թույլ ենք տվել, որ երկիրը թալանեն՝ այդ թվում թալանելով Հայոց բանակը (իսկ այդ ընթացքում թշնամին զինվում էր ու զինվում, զինվում էր ու զինվում, զինվում էր ու զինվում), որովհետև մեր ձայնը ծախել ենք 10-20 հազար դրամով՝ այդ թվում ծախելով Հայոց բանակը (իսկ այդ ընթացքում թշնամին զինվում էր ու զինվում, զինվում էր ու զինվում, զինվում էր ու զինվում), որովհետև թույլ ենք տվել, որ Հայոց բանակի ներսում (գոնե մինչև 2010-ականները) տիրեն այնպիսի զազրելի ու նողկալի՝ ապեռոյա-հանցագործ բարքեր, որ մարդիկ ոչինչ չխնայեն (պատիվ, համոզմունք, հավատամք, օրենք, ծանոթ-բարեկամություն, փող և այլն)՝ միայն թե իրենց զավակները չծառայեն Հայոց բանակում (իսկ այդ ընթացքում թշնամին զինվում էր ու զինվում, զինվում էր ու զինվում, զինվում էր ու զինվում), որովհետև թույլ ենք տվել, որ մի տևական շրջան՝ համարյա 20 տարի (1998/9-2016/7), արցախցու և հայաստանցու միջև ձևավորվի ատելության որոշակի պատնեշ՝ մենք ու ԴՐԱՆՔ, մերոնք ու ՁԵՐՈՆՔ տարբերակմամբ (իսկ այդ ընթացքում թշնամին զինվում էր ու զինվում, զինվում էր ու զինվում, զինվում էր ու զինվում), որովհետև ինքներս մեզ թույլ ենք տվել մոռանալ (վերջին 25 տարիների բոլոր իշխանությունների թեթև ձեռքով), որ իբր մենք պատերազմից շատ հեռու ենք, մենք ապրում ենք 21-րդ դարում՝ ի՞նչ պատերազմ, ի՞նչ Ղարաբաղյան կոնֆլիկտ՝ Այֆոնի ու Ֆեյսբուքի դարում. իսկ եթե անգամ հիշել ենք կոնֆլիկտի մասին՝ հիշել ենք կա՛մ «հա՛, դե կլուծվի էլի» անտարբեր կեցվածքով, կա՛մ «մենք գրավյալ շրջաններից ոչ մի թիզ հող չունենք տալու» անգրագետ տեսանկյունով՝ առանց թեկուզ մի քիչ խորանալու կոնֆլիկտի համաշխարհային դիտանկյան մեջ (իսկ այդ ընթացքում թշնամին զինվում էր ու զինվում, զինվում էր ու զինվում, զինվում էր ու զինվում):
Որովհետև թալանչիների դեմն առել ենք միայն 2018 թ. (իսկ այդ ընթացքում թշնամին զինվում էր ու զինվում, զինվում էր ու զինվում, զինվում էր ու զինվում), որովհետև թալանչիների դեմն առնելուց հետո թույլ ենք տվել նրանց թալանաթափ չանել, չպատժել, փոխարենը՝ զբաղվել ենք մանր-մունր, առօրյա-կենցաղային հարցերով, ինչպես նաև պոպուլիզմով, դեմագոգիայով, նարցիսությամբ, սև ու սպիտակ խաղալով, նորօրյա (արդեն ուրիշ) մենք ու ԴՐԱՆՔ, մերոնք ու ՁԵՐՈՆՔ տարբերակմամբ՝ զուգահեռաբար միջազգային հանրության տեսակետները ևս մեկ անգամ հաշվի չառնելով, դաշնակիցներին ու հարևաններին նեղացնելով (իսկ այդ ընթացքում թշնամին զինվում էր ու զինվում, զինվում էր ու զինվում, զինվում էր ու զինվում), և, վերջապես, որովհետև, ինչպես միշտ, չենք եղել ՄԻԱԲԱՆ՝ չհամապատասխանելով «ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» պատգամին (իսկ այդ ընթացքում թշնամին զինվում էր ու զինվում, զինվում էր ու զինվում, զինվում էր ու զինվում)։
Եվ ՀԻՄԱ ԷԼ, ՀԵՆՑ ՀԻՄԱ մենք շարունակվում ենք պարտվել, որովհետև 2020 թ. նոյեմբերի 9-10-ի գիշերը անում ենք մի բան, որի ետևում կանգնած է 1999 թ. հոկտեմբերի 27-ի ուրվականը (մինչդեռ հիմա, հենց հիմա թշնամին զինվում է ու զինվում, զինվում է ու զինվում, զինվում է ու զինվում), որովհետև կորցրածը ետ բերելու այժմեական, րոպեական մոլուցքով տարված՝ չգիտակցելով, որ դա կախված չէ մեկ կամ մի քանի աթոռատերերի փոփոխությամբ, մոռանում ենք եղածն էլ կորցնելու վտանգի մասին (մինչդեռ հիմա, հենց հիմա թշնամին զինվում է ու զինվում, զինվում է ու զինվում, զինվում է ու զինվում):

Որովհետև չենք հասկանում, որ մեր երկրում այլևս ու մեկընդմիշտ պետք է փակված լինի ցանկացած տեսակի բռնի իշխանափոխության փորձը (ուշադրություն՝ ոչ միայն բռնի իշխանափոխությունն ինքնին, այլև անգամ դրա փորձը) քանի որ դա հերթական անգամ մեր ուժերը լարում է սխալ ուղղությամբ՝ ո՛չ Հայոց բանակի ուղղությամբ, մինչդեռ (ներկա պահին) իշխանափոխության բազմաթիվ այլ ճանապարհներ կան (խաղաղ ցույցեր, ճանապարհների փակում, արտահերթ ընտրություններ և այլն, իհարկե՝ միայն ռազմական դրության ավարտից հետո, քանի որ հիմա, հենց հիմա թշնամին զինվում է ու զինվում, զինվում է ու զինվում, զինվում է ու զինվում), և, վերջապես, որովհետև ներկայիս պարտության մեջ ամեն մեկիս՝ յուրաքանչյուրիս (մեր պապի, տատի, հոր, մոր, եղբոր, քրոջ, կնոջ, ամուսնու, զավակի) մեղավորությունը տեսնելու փոխարեն միայն ու միայն տեսնում ենք դիմացինի (նրա պապի, տատի, հոր, մոր, եղբոր, քրոջ, կնոջ, ամուսնու, զավակի) մեղավորությունը (մինչդեռ հիմա, հենց հիմա թշնամին զինվում է ու զինվում, զինվում է ու զինվում, զինվում է ու զինվում)։
ԻՍԿ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՉԵՆՔ ՊԱՐՏՎԻ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԻԱՅՆ, եթե ունենալով բազմաթիվ տարակարծություններ, իրար հետ համաձայն չլինելով բազմաթիվ հարցերի շուրջ, ունենալով Հայոց ապագայի բազմաթիվ տեսլականներ (ինչը հրաշալի է. առանց բազմակարծության միայն հետընթաց կապրենք՝ վկա համաշխահային պատմությունը), ՉԵՆՔ ՊԱՐՏՎԻ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԻԱՅՆ, եթե ՄԵԶԱՆԻՑ ՋՆՋԵՆՔ ՎԵՐԵՎՈՒՄ ԹՎԱՐԿԱԾՍ ԲՈԼՈՐ «ՈՐՈՎՀԵՏԵՎ»-ները՝ հատ առ հատ, և անենք ՄԻ ԲԱՆ՝ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ ԻՍԿԱՊԵՍ ՀԱՎԱՔԱՔԱԿԱՆ ՈՒԺ ԴԱՌՆԱՆՔ (բնականաբար 1-2, 10-20, 100-200, 1000-2000 թափթփուկներ միշտ են լինելու), ԻՍԿԱՊԵՍ ՄԵԿ ԲՌՈՒՆՑՔ ԼԻՆԵՆՔ, քանի որ հիմա, հենց հիմա թշնամին զինվում է ու զինվում, զինվում է ու զինվում, զինվում է ու զինվում»:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 124 - Today Page Visits: 2