Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց՝ 2020 թվականի նոյեմբեր ամսվա կանխիկ եղանակով վճարվող քաղաքացիական կենսաթոշակները, ինչպես նաև մահացած կենսաթոշակառուների թաղման ծախսերի նպաստների վճարումը Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սկսված են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Արցախի Կառավարության օպերատիվ շտաբը:
Երեխաների խնամքի նպաստները կվճարվեն սկսած նոյեմբերի 11-ից։
Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)՝ փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։
Այլ տեսակի թոշակների և նպաստների վճարման վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք:
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 91 - Today Page Visits: 1