Փաշինյանը Հայոց պատմության մեջ մնալու է որպես Արցախը ժողովրդից թաքուն հանձնած դավաճան. «Արդարություն» — ARUSHANYAN TV
  • Пн. Ноя 23rd, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Փաշինյանը Հայոց պատմության մեջ մնալու է որպես Արցախը ժողովրդից թաքուն հանձնած դավաճան. «Արդարություն»

Ноя 10, 2020



Սիրելի հայրենակիցներ, արդեն 45 օր է Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով ընթանում են ծանր մարտեր. պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի եւ ծանր: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի «Արդարություն» կուսակցությունը, որի առաջնորդը գեներալ Վիտալի Բալասանյանն է:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «45 օր շարունակ քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով, Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանի հետ մեկտեղ, Արցախի եւ Հայաստանի իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված առաջարկներ, որոնք մնացել են անպատասխան եւ չիրագործված, իսկ Ազգային Ժողովում հանդիպումների ընթացքում բազմիցս բարձրաձայնել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքական խշխանությունների ոչ համարժեք գործողությունների մասին:

Այս ընթացքում իշխանությունն ի ցույց դրեց իր բացահայտ անկարողությունը, ներքին եւ արտաքին մարտահրավերները դիմակայելու անընդունակությունը:



Արցախի «Արդարություն» կուսակցությունը փաստում է, որ այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են Արցախի եւ Հայաստանի քաղաքական իշխանությունները, որոնք չձերբազատվեցին անսխալականության իրենց բարդույթից՝ հայկական երկու պետությունները կանգնեցնելով ծանր իրողությունների, մարդկային, իսկ Արցախը՝ նաեւ տարածքային լրջագույն կորուստների առջեւ: Նիկոլ փաշինյանը 2,5 տարի փակուղի մտցրեց բանակցությունները՝ հակասական հայտարարություններով կաթվածահար անելով գործընթացը՝ (Արցախը Հայաստան է եւ վերջ, լուծումը պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանին, ինչ պետք է այն էլ բանակցում ենք եւ այլն);

2,5 տարիների ընթացքում, Նիկոլ Փաշինյանը եւ իր վարչակազմը վարկաբեկեց անվանի գեներալների, թիրախավորեցին ազգային արժեքները, եկեղեցին, հայոց լեզուն եւ պատմությունը, ռազմահայրենասիրական դաստիրակությունը:

Պատերազմի 45 օրերի ընթացքում հաղթական լուրերով խաբելով ու մոլորեցնելով ժողովրդին՝ բազմաթիվ զոհերից ու Արցախի մեծ մասի կորստից հետո ստորագրեց Արցախի կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը՝ ընդ որում դա արեց ժողովրդից գաղտնի, թեպետ խոստացել էր, որ հիմնախնդրի ցանկացած ընդունելի լուծում կքննարկի ժողովրդի հետ՝ Հանրապետության հրապարակում:

Խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո, բացարձակապես կտրված լինելով իրականությունից, Նիկոլ Փաշինյանը փորձում է իր ձախողումների մեղքը բարդել նախ նախկին իշխանությունների, ապա բանակի ու ժողովրդի վրա՝ զուգահեռաբար քաղաքացիական բախումներ հրահրող հայտարարություններ անելով:

Մեր կուսակցությունը համոզված է, որ անկախ մեղավորներ փնտրելու ջանքերից, Փաշինյանը Հայոց պատմության մեջ մնալու է որպես Արցախը ժողովրդից թաքուն հանձնած դավաճան, որը դեռ խաղաղ հեռանալու շանս ունի:

Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ.

օրհասական այս պահին Արցախի Արդարություն կուսակցությունը կոչ է անում բոլորին միանալ Հայաստանում գործունեություն ծավալող այն քաղաքական ուժերին, որոնք անդառնալի կորուստները կանխելու համար, պահանջում են ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանի եւ նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ եւ անցնցում հեռացումը:



Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 38 - Today Page Visits: 1