«Դա իրականությանը չի համապատասխանում». Վարդան Պետրոսյան — ARUSHANYAN TV «Դա իրականությանը չի համապատասխանում». Վարդան Պետրոսյան — ARUSHANYAN TV
  • Ուր. Փտր 26th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Դա իրականությանը չի համապատասխանում». Վարդան Պետրոսյան

Դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի բարեկամներ, համացանցում տեղեկություն է պտտվում, որ ես սահմանին եմ կամ Արցախում։ Դա իրականությանը չի համապատասխանում։

Կարծում եմ՝ թյուրիմացության պատճառ է հանդիսացել իմ ռազմական համազգեստով կարճ հարցազրույցը ՈՄԱ-ի («Ողջ մնալու արվեստը») պարապմունքներից։

Տղաս՝ Հայկը, Արցախում է, ես՝ այստեղ։ Ես, շարունակելով թատերական ելույթներս Գյումրիի պետական թատրոնի հետ, միաժամանակ զինավարժությունների եմ մասնակցում ՈՄԱ-ի խմբում՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինելու դիրքեր մեկնելու։

Խորին շնորհակալություններս եմ հայտնում որդուս և ինձ ուղղված բարեմաղթանքների համար։ Աստված բոլորիս պահապան…»:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 233 - Today Page Visits: 1