Հայաստանում ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատարը ծաղկեպսակ է դրել Անմար կրակի մոտ — ARUSHANYAN TV
  • Вт. Ноя 24th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Հայաստանում ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատարը ծաղկեպսակ է դրել Անմար կրակի մոտ

Ноя 8, 2020
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ամեն տարի՝ նոյեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը կամ նոյեմբերի 11-ի մոտակա կիրակին, Միացյալ Թագավորությունը և Համագործակցության մյուս երկրները նշում են Հիշատակի օրը՝ հարգելու բոլոր հակամարտություններում զոհվածների հիշատակը: Այս մասին տեղեկանում ենք Երևանում բրիտանական դեսպանատան ֆեյսբուքյան էջից:
«Այսօր Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Հելեն Ֆեյզին դիվանագիտական առաքելությունների և միջկառավարական կազմակերպությունների ղեկավարների, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, բրիտանական և Համագործակցության երկրների համայնքների ներկայացուցիչների և այլոց հետ ծաղկեպսակներ է դրել Երևանի «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ:
Հիշատակի օրվա արարողության ընթացքում աղոթք է հնչեցրել Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հայր Գարեգին վարդապետ Համբարձումյանը»,- ասված է գրառման մեջ:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 126 - Today Page Visits: 5