«Սրանով կհաղթես». Հովհաննես Թումանյանի գործերը հայ ժողովրդի հաղթական ոգու մասին — ARUSHANYAN TV
  • Пн. Ноя 30th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

«Սրանով կհաղթես». Հովհաննես Թումանյանի գործերը հայ ժողովրդի հաղթական ոգու մասին

Ноя 8, 2020
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը և «Զինուժ Մեդիան», ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկատվական աջակցությամբ, իրականացնում են նոր նախագիծ՝ «Սրանով կհաղթես» խորագրով։
ԿԳՄՍ-ից հայտնում են, որ նախագծի շրջանակում մերօրյա մշակութային գործիչները կներկայացնեն Ամենայն հայոց բանաստեղծ, դիվանագետ ու հասարակական գործիչ, մեծ հայրենասեր Հովհաննես Թումանյանի խոհերն ու գործերը հայ ժողովրդի հաղթական ոգու մասին, որոնք այսօր էլ խիստ արդիական են:
«Իմացեք, որ հայ ժողովուրդը և Հայաստանը մի որևէ աղետյալ չէ, այլ մի բարձր աղետյալ, որ առողջանալով՝ շատ բան ունի տալու մարդկությանն ու աշխարհին: Հետևաբար՝ ձեր գործը լոկ մարդասիրությունով չի սահմանափակվում, այլ դա մի ծառայություն է, որ անում եք քաղաքակրթությանը և մարդկությանը». Բարի երթի խոսք, 1916 թ.:
Կարդում է ՀՀ ժողովրդական արտիստ Մայրանուշ Գրիգորյանը:
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 74 - Today Page Visits: 1