Ալբերտ Էյնշտեյնի նամակը դստերը… — ARUSHANYAN TV
  • Сб. Ноя 28th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Ալբերտ Էյնշտեյնի նամակը դստերը…

Сен 3, 2020

«Գոյություն ունի մի շատ հզոր ուժ, որի պաշտոնական բացատրությունը գիտությունն առ այսօր չի տվել: Այդ ուժն ընդգրկում ու կառավարում է մյուս բոլոր ուժերը, և նույնիսկ ընկած է տիեզերքում գործող ցանկացած ֆենոմենի հիմքում: Այդ համընդհանուր ուժը, որը մենք դեռ չենք սահմանել, ՍԵՐՆ է:
Երբ գիտնականները փնտրում էին տիեզերքի միասնական տեսությունը, նրանք մոռացան անտեսանելի ամենահզոր ուժի մասին: Սերը Լույս է, որը լուսավորում է նրանց, ովքեր տալիս և ստանում են այն: Սերը ձգողություն է, որովհետև այն մարդկանց ստիպում է գրավել մեկը մյուսին:
Սերը ուժ է, որովհետև այն բազմապատկում է այն լավագույնը, որը կա մեր ներսում և, թույլ չի տալիս մարդկությանը խորտակվել կույր եսասիրության մեջ: Սերը բացահայտում է ու հայտնաբերում: Հանուն Սիրո մենք ապրում ենք ու մեռնում: Սերը Աստված է, և Աստված Սեր է:
Այս ուժը բացատրում է ամեն ինչ և կյանքին իմաստ է տալիս: Այն փոփոխական արժեք է, որը մենք չափազանց երկար ժամանակ անտեսել ենք: Գուցե վախենում ենք Սիրուց, որովհետև այն միակ էներգիան է ամբողջ տիեզերքում, որը մարդ դեռ չի սովորել ղեկավարել:
Սերը հասկանալի դարձնելու համար ես մի պարզ փոխարինում արեցի իմ ամենահայտնի հավասարության մեջ: Եթե Е = mc2-ի փոխարեն մենք ընդունենք, որ աշխարհին բուժող էներգիան հնարավոր է ստանալ Սերը բազմապատկելով լույսի արագության քառակուսով, ապա կհանգենք նրան, որ Սերը գոյություն ունեցող ամենահզոր Ուժն է, քանի որ այն չունի սահմաններ:
Մարդկությունը թերացել է տիեզերքի այլ ուժերն օգտագործելու ու ղեկավարելու մեջ՝ դրանք դարձնելով մարդուն թշնամի, բայց հիմա հարկավոր է, որպեսզի սնուցենք ինքներս մեզ մեկ այլ տեսակի էներգիայով:
Եթե ուզում ենք, որպեսզի մարդկությունը գոյատևի, եթե ուզում ենք գտնել կյանքի իմաստը, փրկել աշխարհը և այնտեղ բնակվող բոլոր բանական էակներին, ապա Սերը միակ պատասխանն է այդ անելու համար:
Գուցե դեռ պատրաստ չենք սիրո ռումբ ստեղծել՝ մի սարք, որն այնքան հզոր կլինի, որ ամբողջովին կվերացնի մեր մոլորակը կործանող ատելությունը, եսասիրությունը և ագահությունը:
Այնուամենայնիվ, յուրաքանչյուր անհատ իր ներսում ունի մի փոքր, բայց հզոր սիրո գեներատոր, որը սպասում է, թե երբ դուրս կթողնեն իրեն:
Երբ սովորենք տալ և ստանալ այդ տիեզերական էներգիան, սիրելի Լիեզերլ, մենք կհաստատենք, որ սերը հաղթում է ամեն բան, որ այն ի զորու է գերազանցել ամեն ինչին և ամենքին, քանի որ սերն է կյանքի բուն էությունը:

Խորապես ցավում եմ, որ չեմ կարողացել արտահայտել քեզ համար ողջ կյանքս ցածրաձայն բաբախող իմ սրտում եղածը: Միգուցե չափազանց ուշ է ներողություն խնդրելու համար, բայց քանի որ ժամանակը հարաբերական է, պետք է ասեմ, որ սիրում եմ քեզ ու քո շնորհիվ գտել եմ վերջնական պատասխանը:

Քո հայր` Ալբերտ Էյնշտեյն»։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 74 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *