Աշխարհը նոր ճգնաժամի շեմի՞ն է — ARUSHANYAN TV
  • Пн. Ноя 23rd, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Աշխարհը նոր ճգնաժամի շեմի՞ն է

Ноя 5, 2020

1in.am-ը գրում է՝



Միացյալ Նահանգները ընտրական ճգնաժամի շեմին է: Տևական ժամանակ շարունակվում է ԱՄՆ նախագահի ընտրության ձայների հաշվարկը, այդ հաշվարկում առաջատար է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, որին պակասում է ընդամենը 6 ընտրիչի ձայն, և նա այդ ձայները կարող է ստանալ Նևադայի հաշվարկի արդյունքում, որտեղ առաջատար է: Բայց մյուս թեկնածուն՝ գործող նախագահ Թրամփը, արդեն իսկ դատական կարգով փորձում է բողոքարկել մի շարք նահանգներում հաշվարկի ընթացքը՝ դադարեցնելով այն:

Ակնառու է մի բան՝ որևէ մի թեկնածուի հաղթանակ լինելու է, այսպես ասած, սահմանային, ընդ որում՝ նույնիսկ ոչ թե ձայների, այսինքն՝ ընտրիչների հարաբերակցության, որքան հանրային և քաղաքական տրամադրությունների իմաստով, որ նախընտրական շրջանում գեներացրել են հենց իրենք՝ թեկնածուները:



Խոսքն այն մասին է, որ եղել է ԱՄՆ-ի համար թերևս աննախադեպ մի հանգամանք՝ երկու թեկնածուներն էլ իրենց խոսքերով ստեղծել են հանրային տրամադրություն ու տրամադրվածություն, որ պարտությունը կնշանակի կեղծիք, այսինքն՝ հակառակորդի հաղթանակը ընկալելու են որպես արդյունքի կեղծում և հետևաբար չեն ճանաչելու որպես լեգիտիմ արդյունք:

ԱՄՆ-ում դարձյալ եղել են ընտրական ճգնաժամային վիճակներ, առաջին անգամը չէ, սակայն աննախադեպ է հենց այն, որ նախընտրական շրջանում երկու թեկնածուն էլ գեներացրել են արդյունքը չճանաչելու բավականին իրական և զանգվածային սպասումներ, ինչն էլ իր հերթին առաջացնում է հետընտրական աննախադեպ զարգացումների ռիսկ: Եթե հետընտրական բողոքները վիճարկվեն միայն դատական կարգով, ապա իրավիճակը դարձյալ լինելով ԱՄՆ համար արտառոց՝ այդուհանդերձ, միանգամայն կտեղավորվի ամերիկյան ինստիտուցիոնալ տրամաբանության շրջանակում: Սակայն եթե հետընտրական բողոքը դուրս գա փողոց, իսկ այդպիսի ռիսկեր ենթադրող հայտարարություններ արել են դարձյալ երկու թեկնածուն էլ, ապա սա կարող է նշանակել, որ ԱՄՆ-ը կընկղմվի անկայունության և քաղաքական խորքային ճգնաժամի փուլ:



Ավելին՝ այստեղ կարող է աաջանալ մեկ այլ վտանգ, որ կասկածի տակ հայտնվի ոչ միայն ընտրական համակարգը, այլև թերևս ԱՄՆ ինստիտուտների հիմքերի հիմքը՝ դատական համակարգը, եթե որևէ թեկնածուի օգտին որոշում չլինելու դեպքում այդ որոշումն էլ ընտրության արդյունքի պես դրվի կասկածի տակ, և սկսի դատական համակարգի ապալեգիտիմացման գործընթաց: Դա արդեն կլինի ԱՄՆ համար խոշոր և գերվտանգավոր անկման մի սկիզբ, որը իր ծանր հետևանքները կարող է բերել ամբողջ աշխարհում:

Բանն այն է, որ այդ հանգամանքը իր հերթին որոշակի նոր իրողություններ է բերելու այն գոտիներում, որտեղ կան ռեգիոնալ կամ փոքր-ինչ ավելի մասշտաբի էական խաղացողներ, որոնք զուգահեռ շահերի բախում ունեն այդ ռեգիոններում ԱՄՆ-ի հետ: ԱՄՆ ներքին կայունության անկման և ճգնաժամի փուլը բերելու է տարբեր գոտիներում ուժերի բալանսի փոփոխության, հետևաբար նաև նոր իրողությունների, նոր բալանսի ձևավորման գործընթացի, որը կարող է ընթանալ կայունության կամ անկայունության տարբեր աստիճաններով:



Իհարկե, պետք չէ ներկայիս պատկերով անել արդեն հեռուն գնացող հետևություններ, որովհետև որքան էլ կա ռիսկ, այդուհանդերձ ճգնաժամը ԱՄՆ-ում ամենևին անխուսափելի կամ անկասելի չէ: Բայց պատրաստ լինել ամենաանցանկալի սցենարներին՝ մասնավորապես, մենք պարտավոր ենք:



Աղբյուրը ` wompos.ru

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 420 - Today Page Visits: 1