«Հաջորդ տարի Հայաստանի շուրջ 490 համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ»․ Տիգրան Մուկուչյան — ARUSHANYAN TV
  • Вт. Ноя 24th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

«Հաջորդ տարի Հայաստանի շուրջ 490 համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ»․ Տիգրան Մուկուչյան

Ноя 4, 2020

ԱԺ-ում Բյուջե-2021-ի նախագծի քննարկման ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ի համար 2021 թ․-ին պետբյուջեից նախատեսված է 1 մլրդ 865 մլն դրամ:
«Մյուս տարի ՏԻՄ-երի համար խոշոր տարի է համարվում՝ նկատի ունենալով, որ բազմաթիվ համայնքներում ավարտվելու են լիազորությունների ժամկետները՝ ներառյալ խոշոր քաղաքներում, և մոտ 494 համայնքներում պետք է անցկացվեն ՏԻՄ ընտրություններ»,- ասաց Մուկուչյանը։
«Համայնքի ղեկավարի ընտրություններ կկայանան 62 համայնքում, ավագանու անդամի ընտրություններ՝ 149 համայնքում: Իսկ 283 համայնքում կլինեն և՛ համայնքի ղեկավարի, և՛ ավագանու անդամի ընտրություններ»,- ասաց նա՝ նշելով, որ ընդհանուր առմամբ նախատեսվում է ձևավորել մոտ 1 100 ընտրատեղամաս:
«Ահա այն ուղղությունները, որոնցով, ըստ էության, նախատեսվում է պետբյուջեից հատկացվող գումարի ծախսումը» ,- հավելեց նա։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 190 - Today Page Visits: 1