Պատերազմական օրերին չափազանց կարևոր է թիկունքի աշխատանքը, որը նշանակում է պետական բյուջեի եկամուտների գեներացում․ Մանուկյան — ARUSHANYAN TV
  • Вт. Ноя 24th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Պատերազմական օրերին չափազանց կարևոր է թիկունքի աշխատանքը, որը նշանակում է պետական բյուջեի եկամուտների գեներացում․ Մանուկյան

Ноя 3, 2020

Պատերազմի ամեն մեկ օրը բավական մեծ վնասներ է հասցնում մեզ մարդկային, նյութական, հոգեբանական՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։

«Տնտեսական տեսանկյունից պատերազմի ամեն մեկ օրը, ցավոք, դեռևս պատիկներով ավելի շատ վնաս է պատճառում, քան այն օգուտը, որը գեներացվում է մեր ազգի կողմից։ Այս առումով չափազանց կարևոր է նաև թիկունքի աշխատանքը, որը, ի թիվս այլոց, նշանակում է պետական բյուջեի եկամուտների գեներացում և դրա հիման վրա անխափան մատակարարումների իրականացում։ Նշվածի համատեքստում որոշակի դրական միտումներ են նկատվել հոկտեմբերին հարկահավաքման առումով, ինչի համար շնորհակալ ենք հարկատուներին։ Մասնավորապես, հոկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 1134.8 մլրդ դրամ, որը կազմում է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի տարեկան (ճշտված) ցուցանիշի 85.9%-ը»,-ասված է պատգամավորի գրառման մեջ:

 

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 110 - Today Page Visits: 1