Գոյություն ունի «բարձերով կռիվ» անունով խաղ. ամենամարդաշատ մրցումը տեղի է ունեցել 2014 թվականին Կալիֆոռնիա նահանգում։ Խաղին մասնակցել է շուրջ 4.200 բարձ:
2013 թվականին 4483 մարդ ուղիղ 7 րոպե օղակ է խաղացել՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ ու գրանցվելով Գինեսի գրքում։
Աշխարհի ամենաերկար ձեռքսեղմումը տեղի է ունեցել 2009 թվականին. այն տևել է 42 ժամից ավելի։ Ռեկորդը պատկանում է Ջեկ Ցոնիսին և Լինդսի Մորիսոնին:

Աշխարհի ամենատարեց դիջեյը ճապոնուհի 83-ամյա Սումիկո Իվամուրոն է։
Նեպալի բնակիչներից մեկը բասկետբոլի գնդակը ուղիղ 22,41 վայրկյան պտտել է ատամներով՝ այն պահելով ատամի խոզանակի վրա:

Ամերիկացի մի երիտասարդ՝ Բրայան Սպոթսը ուղղահայաց կանգնեցրել է միաժամանակ 439 ձու:

Այս տղամարդը իսկական մագնիս է՝ մեղուների համար։Չինացի մեղվապահ Շի Պինը ռեկորդ է սահմանել: Նա իր մարմնի վրա պահել է ընդհանուր առմամբ շուրջ 331.000 միջատ՝ 33,1 կգ կշռով:

Պիտ Գլեյզբուրկը սիրով նայում է իր աճեցրած սխտորին, այն կշռում է 9 կգ. և իր պատվավոր տեղն է գտել Գինեսի ռեկորդների գրքում։
Աշխարհի ամենամեծ հեծանիվն է ճանաչվել գերմանացի դիզայներ Դիդի Սենֆտի 2014 թվականին։Նրա՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության պատվին ստեղծած գնդակներով պատված հեծանիվը ամենամեծն է աշխարհում։

Չինաստանի մի բնակիչ ռեկորդ է սահմանել, նա 46 րոպե և 7 վայրկյան անցկացրել է ձնակույտի մեջ՝ առանց հագուստի։ Այդ ընթացքում նա հասցրել է անգամ սնվել և գարեջուր խմել։

Նյութի աղբյուրը
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 91 - Today Page Visits: 1