«Այս մարտից հետո Ադրբեջանի բանակը ստիպված է եղել դադարեցնել այս ուղղությամբ իր հարձակումը». ANNA News-ը դիվերսիոն խմբի վերացման բացառիկ տեսանյութ է հրապարկել ԼՂ-ից (տեսանյութ) — ARUSHANYAN TV
  • Вт. Ноя 24th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

«Այս մարտից հետո Ադրբեջանի բանակը ստիպված է եղել դադարեցնել այս ուղղությամբ իր հարձակումը». ANNA News-ը դիվերսիոն խմբի վերացման բացառիկ տեսանյութ է հրապարկել ԼՂ-ից (տեսանյութ)

Ноя 2, 2020

ANNA News Military կայքն իր յութուբյան ալիքումհրապարակել է բացառիկ տեսանյութ՝ պատմելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբի վերացման մասին:


Աղբյուրը հիշեցնում է, որ թշնամու՝ Շուշիին մոտենալուց հետո ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է համայն հայությանը՝ կոչ անելով շտապել ի պաշտպանություն հնագույն հայկական քաղաքի:

«Այս կոչին արձագանքել են կամավորներ, հարյուրավոր աշխարհազորայիններ մեկնել են ռազմաճակատ. նրանցից շատերը մասնակցել են նաև առաջին արցախյան պատերազմին և հիշում են այս վայրերը: Զինվորականների փոքր խմբի հետ մենք գնացել ենք հետախուզման: Նրանք պետք է զբաղեցնեին լեռնանցքն ու հայտնաբերեին թշնամու դիվերսիոն խումբը: Մեր նյութում դուք կտեսնեք թշնամու դիվերսիոն խմբի հայտնաբերման և աշխատանքի վերաբերյալ բացառիկ կադրեր: Այս մարտից հետո Ադրբեջանի բանակը ստիպված է եղել դադարեցնել այս ուղղությամբ իր հարձակումը»,-գրել է աղբյուրը:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։


Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։


 

Նյութի աղբյուրը՝ Slaq.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 196 - Today Page Visits: 1