Իզմիրի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 60-ի — ARUSHANYAN TV
  • Сб. Дек 5th, 2020

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Իզմիրի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 60-ի

Ноя 2, 2020



Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվ հասել է 60-ի։ Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչության հրապարակած տվյալները:

«Երկրաշարժից զոհվել է 60 մարդ, 940 մարդ վիրավորվել է»,- ասել են  վարչությունում:

Ավելի վաղ հայտարարվել էր 58 զոհվածների մասին:

Բացի այդ, առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջիի խոսքով, 2 076 փրկարարներ շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները ավերված ութ տների տեղում:

Նախարարը նաև հավելել է, որ հիվանդանոցներից արդեն դուրս է գրվել ավելի քան 680 մարդ, իսկ բուժօգնություն շարունակում է ցուցաբերվել 214 տուժածի:

6.6 բալ ուժգնությամբ երկրաշարժը ցնցել է Թուրքիայի Իզմիր քաղաքը հոկտեմբերի 30-ին՝ վնաս հասցնելով Թուրքիայի արևմուտքում և Հունաստանում գտնվող մի շարք քաղաքների։ Ավելի քան 2600 մարդ ապրում է վրանային ճամբարներում։


Աղբյուրը` wompos.ru

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 98 - Today Page Visits: 1