«Ուղղակի հինգ րոպե մտածեք». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը խորիմաստ լուսանկարներ է հրապարակել — ARUSHANYAN TV «Ուղղակի հինգ րոպե մտածեք». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը խորիմաստ լուսանկարներ է հրապարակել — ARUSHANYAN TV
  • Երկ. Մրտ 1st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Ուղղակի հինգ րոպե մտածեք». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը խորիմաստ լուսանկարներ է հրապարակել

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նկարներ, որտեղ Ֆրանսիայի խորհրդանիշ հուշարձաններն ավերված են տանկերի ու զրահատեխնիկայի հարվածներից, դրանց շուրջբոլորն ամայացած է, կրակից բարձրացող ծուխ է, մահացած զինծառայողների մարմիններ են ընկած, դեռևս կենդանի մարդիկ էլ պայքարում են։

Այս նկարները, որոնց հեղինակը լուսանկարիչ Պատրիկ Շովելն է, ցուցադրվել են 2011 թ. կայացած «Պատերազմն այստեղ է» խորագրով ցուցահանդեսում։

«Ուղղակի, հինգ րոպե մտածեք»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը՝ ենթադրաբար ակնարկելով Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերածությունները և այն մտավախությունը, որ ահաբեկչությունը, որի դեմ այսօր միայնակ կռիվ է տալիս Հայաստանը, վաղը թակելու է բոլորի դռները:

 

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 240 - Today Page Visits: 2