Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի դեպ, սեպտեմբերի 27-ին «հանկարծ» պայթած պատերազմը, որը հասունացվել էր գողապետության շրջանի գավառամիտ ղեկավարության կառավարման տարիներին, և շարունակվել իներցիոն ուժով, շատ խորքային ու քողարկված խնդիրներ ջրի երես հանեց. մասնավորապես, «խոշոր եղբոր» տարոօրինակ վարքագիծը, ամորֆ Արևմուտքի «զբաղվածությունը» սառը ցնցուղի դեր խաղաց հայ քաղքենու գլխի համար: Տարօրինակ կերպով թուրքական զորագնդերը բաց «տեքստով» մտան հայկական Նախիջևան նրան Ադրբեջանի խնամակալությանը հանձնած ՌՖ արծվային հայացքի ներքո՝ 21-ի պայմանագրի հմուտ անտեսումով: Պատերազմի առաջին օրերին էլ ես հայտարարեցի, որ այս պատերազմը Հայաստանի (ՀՀ +ԱՀ) ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ պատերազմն է (բոլոր հետևանքներով հանդերձ): Այսօր էլ պնդում եմ նույնը՝ ավելացնելով, որ այն մենք պարտավո՛ր ենք շահել: Եվ վերջ: Եվ մենք կարո՛ղ ենք այն շահել, քանզի Հայաստանը, որպես ելակետ, ունի առնվազն երկու դաշնակից. . Հայկական Զինուժը՝ իր անառիկ Լեռնաշխարհով: . Բարոյական նկարագիրը, գիտաքաղաքական հմտությունն ու ավանդական մատական ոգին վերականգնած Համայն Հայությունը՝ որպես ՑԱՆՑԱՅԻՆ պետություն: Մա՛հ թշնամուն»: |
«Հայաստանն ունի երկու դաշնակից». Լևոն Շիրինյան

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 274 - Today Page Visits: 1