«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի, ՎԱՆԵՑՅԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՁԵՌՔԻ ԳՈՐԾՆ Է / Արման Բաբաջանյան — ARUSHANYAN TV
  • Пн. Ноя 23rd, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի, ՎԱՆԵՑՅԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՁԵՌՔԻ ԳՈՐԾՆ Է / Արման Բաբաջանյան

Сен 1, 2020

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է՝

Այսօր վաղ առավոտից անհայտ, կեղծ էլեկտրոնային հասցեից լրատվամիջոցներին է ուղարկվել ինձ ու «Հանուն Հանրապետության» նախաձեռնությանը վերագրվող կեղծ տեղեկատվություն, որի համաձայն, իբր մեր նախաձեռնությունը կողմ է արտահայտվել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։ Նախորդիվ ես համապատասխան գրառմամբ տեղեկացրել էի այդ մասին և բոլոր բարեխիղճ լրատվամիջոցները դրանից հետո հեռացրել են այդ սուտ տեղեկատվությունն իրենց կայքերից, հայտնի անբարեխիղճ ԶԼՄ–ները, ինչպես և կարելի էր սպասել, շարունակում են ապատեղեկատվություն տարածել։

Նման կեղծ, շինծու տեղեկություններով ինձ անվաներկելու փորձերն առնվազն ծիծաղելի են։ Ցանկացած մեկը կարող է համացանցում գտնել տասնյակ հաղորդագրություններ այն մասին, որ դեռևս մեկ տարի առաջ ես ուղիղ, առանց կասկածի տեղ թողնելու հայտարարել եմ, որ դեմ եմ Ստամբուլյան կոնվեցնիային։ Հետևաբար այս զգայուն թեմայով ինձ ու իմ համախոհներին վարկաբեկելու փորձերը հերթական տեղեկատվական փուչիկներն են, որոնք պայթելու են այնպես, ինչպես դրանց հեղինակները։ Ինչ վերաբերում է այս և սրան նախորդած ապատեղեկատվությունների հեղինակներին, ապա հիմնավոր կասկածներ ունեմ, որ դրանք կամ ուղղակիորեն Արթուր Վանեցյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներ են ու նրանց հետ փոխկապակցված անձիք։
Եվ քանի որ իմ անվան վարկաբեկումը նման ստոր ու կեղտող մեթոդով արդեն շարունակաական բնույթ է ստանում, այս կեղծ նամակագրության մասին բոլոր փաստերն այլևս հանձնում եմ իրավապահ մարմիններին՝ պահանջելով պարզել ու պատասխանատվության ենթարկել դրանց հեղինակներին։

Խոսքի ազատությունը Հայաստանում անվերապահ արժեք է, որի համար անձամբ պայքարել եմ տարիներ շարունակ։ Սակայն որևէ պարագայում անթույլատրելի է խոսքի ազատությունը խոսքի անպատկառության հետ շփոթելը, ինչի դեմ ևս անձամբ պայքարել ու պայքարում եմ իմ գործունեության ընթացքում։

Կեղծ տեղեկությունների, ֆեյքնյուզի ներկայիս ժամականերում որևէ մեկը պաշտպանված չէ նման կեղտոտ տեխնոլոիգհրաների զոհը դառնալու սպառանալիքից։ Հետևաբար բոլորս մեր հնարավորությունների ու առկա իրավակարգավորումների շրջանակներում ոչ միայն կարող ենք, այլ նաև՝ որպես հանրային գործիչներ պարտավոր ենք պայքարել այդ զազրելի երևույթի դեմ՝ ապագայում նման կեղտոտ տեխնոլոգիաների կիրառումը որևէ մեկի դեմ բացառելու, թույլ չտալու համար։

 

«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի, ՎԱՆԵՑՅԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՁԵՌՔԻ ԳՈՐԾՆ ԷԱյսօր վաղ առավոտից անհայտ, կեղծ…

Опубликовано Արման Բաբաջանյան / Arman Babajanyan Понедельник, 31 августа 2020 г.

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 86 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *