«Ուզո՞ւմ եք ձեզ ծեր զգալ. ես արդեն 40 տարեկան եմ»․ «Տանը միայնակ» ֆիլմի աստղ Մակոլեյ Կալկինը նշել է 40-ամյակը — ARUSHANYAN TV
  • Сб. Янв 16th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Ուզո՞ւմ եք ձեզ ծեր զգալ. ես արդեն 40 տարեկան եմ»․ «Տանը միայնակ» ֆիլմի աստղ Մակոլեյ Կալկինը նշել է 40-ամյակը

Ամերիկյան հայտնի ու սիրված «Տանը միայնակ» ֆիլմի աստղ Մակոլեյ Կալկինն օգոստոսի 26-ին նշել է ծննդյան 40-ամյակը․ ավելի քան 600 000 հետևորդ ունեցող թվիթերյան օգտահաշվում դերասանը ծննդյան օրվա մասին գրառմամբ մարդկանց կարծես հիշեցրել է իրենց արագ անցնող երիտասարդության մասին։

«Ուզո՞ւմ եք ձեզ ծեր զգալ. ես արդեն 40 տարեկան եմ։ Խնդրեմ»,- հումորով գրել է Կալկինը, իսկ ավելի ուշ նշել, թե նա մարդկանց ստիպում է իրենց ծեր զգալ։

Թվիթերյան գրառման մեջ դերասանը նշել է, որ 40 տարեկանը նշանակում է, որ իր մոտ շուտով «միջին տարիքի ճգնաժամ» է սկսվելու, ուստի՝ երկրպագուներին հայտնել է սերֆինգով զբաղվելու մտադրության մասին, ինչպես նաև այլ առաջարկություններ անելու խնդրանք ուղղել նրանց։

 

Եվս մի գրառման մեջ էլ Photoshop համակարգչային ծրագրին տիրապետող իր հետևորդներին նա խնդրել է իրեն սերֆինգով զբաղվելիս պատկերել և փորձել ծիծաղաշարժ պատկերներ ստանալ: Ավելի ուշ Կալկինը Photoshop-ով արված որոշ լուսանկարներով է կիսվել էջում։

 

նյութի աղբյուրը

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 63 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *