ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ — ARUSHANYAN TV
  • Пн. Ноя 30th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ

Окт 31, 2020



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին&nbsp;նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և առաջացած մարտահրավերները:<br>

Նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս՝ Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը:<br>



Հաշվի առնելով մարտական գործողությունների՝ Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին՝ սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997 թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:

Աղբյուրը՝ www.1lurer.am



Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 145 - Today Page Visits: 1