- Մի շարք հարավ-արևելյան երկրներում չի կարելի ոտքը ոտքի վրա գցած նստել, քանի որ այդպիսով ուղեցույց եք անում խոսակցին ոտքով, որն այդքան էլ հարգալից վերաբերմունք չէ: Ինչպես նաև չի, կարելի շոյել մարդկանց գլուխը: Երկու նշվածներն իբրև վիրավորանք են ընկալվում:
- Հնդկաստանում ընդունված չէ ասել շնորհակալություն: Նվեր ստանալուց ավելի լավ է ասել, թե որքան վաղուց եք այդ նվերի մասին երազել, կամ նշել նվերի գեղեցիկ լինելը,…Շնորհակալությունը նրանց համար ձևական բնույթ է կրում:
- Հունաստանում խորհուրդ չի տրվում հյուրընկալության ժամանակ գովել նկարները կամ սափորները, քանի որ տան տերը ստիպված պիտի նվիրի հավանողին:
- ԱՄՆ-ում տղամարդը կնոջը չի՛ զիջում իր տեղը, չի՛ առաջարկում տանել ծանր իրերը և չի՛ վճարում կնոջ տեղը սրճարանում, քանի որ այդպիսով արական սեռի ներկայացուցիչը ցույց է տալիս իր առավելությունը:
- Չինացիները երբեք չեն նվիրում «կենդանի ծաղիկներ», քանի որ սգո խորհրդանիշ է՝ թոշնում է,հավերժ չէ: Իսկ արհեստականները մեծ սիրով են նվիրում:Նրանք ունեն ևս մեկ զվարճալի սովորույթ. սեղանի շուրջ` հաց ուտելիս, չփչփացնել, հակառակ դեպքում հյուրընկալները կկարծեն, թե վատ խոհարարներ են:
- Ճապոնիայում և նորվեգիայում ընդունված չէ կենտ թվերով ծաղիկներ նվիրել (կենտը միայնակության նշան է) :
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 117 - Today Page Visits: 1