Բռնության յուրաքանչյուր դրսևորում չի կարող ընդունելի լինել. Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը դատապարտում է հայ ցուցարարների վրա հարձակումը — ARUSHANYAN TV
  • Пн. Ноя 23rd, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Բռնության յուրաքանչյուր դրսևորում չի կարող ընդունելի լինել. Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը դատապարտում է հայ ցուցարարների վրա հարձակումը

Окт 29, 2020

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է այսօր Վալանս տանող ճանապարհին ազգությամբ հայ խաղաղ ցուցարարների դեմ ռասայական խտրականության հողի վրա իրականացված հարձակումը, որի հետևանքով կան տուժածներ և մարմնական վնասվածքներ ստացողներ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

«Բռնության յուրաքանչյուր դրսևորում, առավել ևս՝ խաղաղ ցույց անող քաղաքացիների նկատմամբ, որևէ պարագայում չի կարող ընդունելի լինել։

Միևնույն ժամանակ, դեսպանությունը կոչ է անում Ֆրանսիայում բնակվող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին, չտրվել որևէ սադրանքի՝ հավատարիմ մնալով ֆրանսիական օրենսդրության պահանջներին»,- գրված է հայտարարությունում։

 

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 58 - Today Page Visits: 1