Էրդողանը վրդովված է Սիրիայում գրոհայինների ճամբարների ռմբակոծությունից — ARUSHANYAN TV Էրդողանը վրդովված է Սիրիայում գրոհայինների ճամբարների ռմբակոծությունից — ARUSHANYAN TV
  • Երկ. Մրտ 1st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Էրդողանը վրդովված է Սիրիայում գրոհայինների ճամբարների ռմբակոծությունից

Թուրքիայի նախագահ Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է սիրիական Իդլիբ նահանգում ընդդիմության ուսումնական ճամբարի վրա «հարձակվելու» համար՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հղում անելով սիրիական լրատվամիջոցներին՝ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այս շաբաթ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարվածել են ահաբեկչական խմբավորման ուսումնական ճամբարին Ջաբալ Դուվեյլում՝ Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Հարեմ քաղաքի մոտակայքում: Սպանվել է 40 գրոհային, վիրավորվել 60-ը:

Թուրքիան 2016-2019 թթ. երեք ռազմական գործողություն է իրականացրել Սիրիայում՝ «Եփրատի վահանը», «Ձիթենու ճյուղը» և «Խաղաղության աղբյուրը»: Էրդողանը չի բացառել, որ թուրքական բանակը նոր գործողություն կիրականացնի Սիրիայում:

Իդլիբը շարունակում է մնալ Սիրիայի միակ շրջանը, որի զգալի մասը դեռ վերահսկվում է գրոհայինների կողմից: 2017 թվականին այնտեղ ստեղծվեց ապաէսկալացիայի հյուսիսային գոտի, որտեղ տեղափոխվեցին ծայրահեղականներ, որոնք հրաժարվեցին զենքը վայր դնել Դամասկոսի արևելյան Գութա արվարձանում և հարավային շրջաններում:

Ավելի վաղ հայտնել էին, որ թուրք զինվորները սկսել են տարհանվել սիրիական Համայից:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 144 - Today Page Visits: 2