Նոբելյան մրցանակի չափը ավելացավ և հասավ մեկ միլիոն դոլարի — ARUSHANYAN TV
  • Сб. Ноя 28th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Նոբելյան մրցանակի չափը ավելացավ և հասավ մեկ միլիոն դոլարի

Окт 27, 2020

Նոբելյան մրցանակի չափը 2020-ին կավելացվի յուրաքանչյուր ոլորտում 10 միլիոն շվեդական կրոնով (մոտ 1 միլիոն դոլար)։ Այս մասին այսօր ասել է  Նոբելյան հիմնադրամը:

«Այս տարի հատկապես կարևոր է գնահատել և աջակցել այն դափնեկիրներին, որոնց նվաճումները ոգեշնչում են մեզ և ապագայի հույս տալիս: Առաջիկա Նոբելյան շաբաթվա ֆոնին ուրախ ենք տեղեկացնել, որ այս տարի մրցանակը կավելանա 10 միլիոն կրոնով», — ասել  է Նոբելյան հիմնադրամի ղեկավար Լարս Հեյկենստենը:

Հիշեցնենք, որ այս տարի աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով Ստոկհոլմի քաղաքապետարանում չեղարկվեց ավանդական երեկույթը, իսկ մեդալի ու պատվոգրի արարողությունը կանցկացվի առցանց:

 

աղբյուրը

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 113 - Today Page Visits: 1